Հասարակություն

«Ժամանակ». Վիկտոր Սողոմոնյանի հարազատ եղբայր Միքայել Սողոմոնյանը ազատվել է պաշտոնից

«Ժամանակ». Վիկտոր Սողոմոնյանի հարազատ եղբայր Միքայել Սողոմոնյանը ազատվել է պաշտոնից
«Ժամանակ» թերթը գրում է. Ռոբերտ Նազարյանի լիազորությունների դադարեցումից հետո և մինչև Գարեգին Բաղրամյանի նշանակումը, ՀԾԿՀ-ն փաստացի ղեկավարող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի…

«Ժամանակ» թերթը գրում է.

 

Ռոբերտ Նազարյանի լիազորությունների դադարեցումից հետո և մինչև Գարեգին Բաղրամյանի նշանակումը, ՀԾԿՀ-ն փաստացի ղեկավարող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հարազատ եղբայր Միքայել Սողոմոնյանը ազատվել է ՀԾԿՀ նախագահի տեղակալի պաշտոնից։

 

Մեզ հասած տեղեկություններով՝ նա մասնավոր սեկտորում է աշխատանքի տեղավորվել՝ զբաղեցնելով խորհրդականի պաշտոն։ ՀԾԿՀ-ից պարզաբանեցին, որ ավարտվել էր Սողոմոնյանի պաշտոնավարման ժամկետը։

 

Միքայել Սողոմոնյանը 1999 թվականից աշխատում էր ՀԾԿՀ-ում, 2011 թվականից հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարն էր: 2017 թվականին Սերժ Սարգսյանի որոշմամբ Միքայել Սողոմոնյանը նշանակվել էր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ հոդվածներ

ԱՀԱԶԱՆԳ. Քաղաքացու կորցրած անձնագրով 1 մլն դրամի վարկեր է ձևակերպել, վճարումներ կատարել, իսկ ոստիկանությունն անգործություն է դրսևորում

Խաչատուր Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է մի ուշագրավ  պատմություն։ Նոյեմբերի 14-ին տաքսու մեջ մոռացե...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250