«Ժամանակ». Կաշառակերների դեմ պայքարող ՊԵԿ պաշտոնյան ինքն է հեռացվել պաշտոնից
«Ժամանակ» թերթը գրում է.
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության բաժնի պետ Կարեն Համբարձումյանը, ով ի պաշտոնե կոչված է պայքարելու համակարգի կաշառակերների դեմ, ինքն է հեռացվել պաշտոնից ՊԵԿ աշխատակիցների բաղձալի «տարին փակելու» գործընթացի արդյունքում։
Շրջանառվող լուրերի համաձայն՝ հարկատուների հետ «տարին փակելու» օպերացիան այդքան էլ բարեհաջող չի անցել։ «Տարին փակելը» հարկայինում բոլորին հայտնի տերմին է։ Ամեն տարի դեկտեմբերին տեղի են ունենում տարվա ընթացքում «եփած» հարկատուների վիթխարի մուծումները ՊԵԿ չինովնիկներին՝ տարվա ընթացքում թաքցրած հարկի 50 տոկոսի չափով։
Ըստ լուրերի՝ հենց այս գործընթացում Համբարձումյանին «քաշել» են։ Ուշագրավ է, որ Կարեն Համբարձումյանը ՊԵԿ-ից ազատվում է արդեն երկրորդ, թե երրորդ անգամ։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի անքաղաքավարությունը վիրավորել է Իտալիայի Սենատի նախագահին Secoloditalia
Իտալական Secoloditalia պարբերականն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս Իտալիա կատարած այցին և դրա շրջանակն...
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից
Նոյեմբերի 26-ին` ժամը 16:14-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թաիրովի փողոցի վերգետնյա անցումի մոտակայ...
Գագիկ Սուրենյանի «ձնառատ» գրառումը
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որը ներկայացնում ենք ամ...
ԱՀԱԶԱՆԳ. Քաղաքացու կորցրած անձնագրով 1 մլն դրամի վարկեր է ձևակերպել, վճարումներ կատարել, իսկ ոստիկանությունն անգործություն է դրսևորում
Խաչատուր Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է մի ուշագրավ պատմություն։ Նոյեմբերի 14-ին տաքսու մեջ մոռացե...