Թուրքիայում վաճառքի է հանվել հայերի կառուցած օսմանյան բաղնիքը
Թուրքիայում 2.5 մլն դոլարով վաճառքի է հանվել օսմանահայ նշանավոր ճարտարապետ Միմար Սինանի նախագծած Ստամբուլի Բալաթ թաղամասի Այաքափը բաղնիքը (համամ), հայտնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի քաղաքացիները բացասաբար են արձագանքել 437 տարվա արժեքավոր հնություն ունեցող այդ բաղնիքի վաճառքին և ընդգծել, որ այն պիտի վերականգնել, այլ ոչ թե վաճառել: վի և «չպետք է վաճառվի իրենց պատմությունը»:
Աղբյուրի փոխանցմամբ` հնամենի բաղնիքի ներսն ավերված է և օգտագործվում է որպես ավտոտեխսպասարկման կենտրոն:

Նշվում է, որ 1582թ. Օսմանյան սուլթան Մուրադ 3-րդի մայրը ճարտարապետ Սինանին պատվիրել է կառուցել այդ բաղնիքը:
1947թ. Այաքափը բաղնիքը սկսել է օգտագործվել որպես փայտանյութի պահեստ: Այժմ բաղնիքի որոշ մասեր աղբակույտերով են լցված:

Չնայած պատմական բաղնիքի տանիքը և պատերի մի մասը քանդված են, այնուամենայնիվ, այն շարունակում է պահպանել երբեմնի շքեղ տեսքը:
Հիշեցնենք, որ ծագումով հայ Միմար Սինանը եղել է Օսմանյան արքունիքի գլխավոր ճարտարապետը 16-րդ դարում։ Սինանը թողել է հսկայական ժառանգություն, որը մեծ նշանակություն ունի ոչ միայն մուսուլմանական, այլև համաշխարհային մշակույթի համար: Նրա ճարտարապետական գործունեությունը տևել է 50 տարի՝ 1538-1588թթ: Միմար Սինանի անունով է սկսվել օսմանյան վերածծնդի պատմությունը կամ «մուսուլմանական ճարտարապետության դասական ժամանակաշրջանը»:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիան պատրաստվում էր օդային հարվածներ հասցնել Հայաստանին․ նոր բացահայտնումներ․փորձագետ
Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջու գրել է․ «Թուրքիան պատրաստվում է...
ՀՐԱՏԱՊ. Հայտնի է թե ինչ գործով է կալանավորված ՃՈ պետի տեղակալը. մեղադրանք կառաջադրվի փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյան
Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանին վերջերս Հատուկ քննչական ծառայությունում մեղադրանք է առաջադրվել,...
Եվրոպական երկրները բավարար տեղեկացված չեն Ադրբեջանում հայատյացության երևույթի մասին. Փաշինյանը հարցազրույց է տվել «Corriere della Sera» թերթին
Ադրբեջանում լայնորեն տարածված է հայատյացության երևույթը, իսկ եվրոպական երկրները բավարար չափով տեղեկացված չեն այդ մասին:...
Ադրբեջանցի լրագրողներն այցելել են Արցախ. Արցախի ԱԳՆ հայտարարությունը
Նոյեմբերի 17-21-ը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ տեղի են ունեցել Արցախի Հանրապետո...