«Սորոսի» գրասենյակի գործունեությունը գնահատելն իմ իրավասությունների մեջ չի մտնում. ՀՔԾ պետ
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի վերջին հայտարարություններում հանցագործության մասին հաղորդում չի տեսել:
Խոսքը Վանեցյանի այն հայտարարության մասին էր, ըստ որի «Սորոսի» գրասենյակը վտանգ է ներկայացնում ՀՀ ազգային անվտանգությանը։
«Դիմեք պարոն Վանեցյանին, նա, կարծում եմ, կմեկնաբանի։ «Սորոսի» գրասենյակի գործունեությունը գնահատելն իմ իրավասությունների մեջ չի մտնում, ես նախաքննական մարմնի ղեկավար եմ, խնդրում եմ ինձ հարցեր տվեք մեր վարույթում գտնվող գործերով»,- ասաց Խաչատրյանը:
Ինչպես արդեն հայտնել էինք ՀՔԾ պետն անդրադարձավ օրերս համացանցում տարածված «Ոստիկանները հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում» վերնագրով տեսանյութի առթիվ ՀՔԾ-ում հարուցված քրգործին:
Հարցին, թե ինչո՞ւ է քրգործ հարուցվել ոչ թե խոշտանգման հոդվածով, այլ բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար՝ ՀՔԾ պետը պատասխանեց. «Ըստ նախական տվյալների՝ այդ դեպքը տեղի է ունեցել 2008-2010 թվականների միջակայքում: Այն ժամանակ 309.1. հոդվածը՝ այսինքն խոշտանգման համար պատասխանատվություն նախատեսող հոդվածը դեռ ընդունված չէր: Հետեւաբար մենք շատ մեծ ցանկության դեպքում նույնիսկ չէինք կարող այդ հոդվածով հարուցել»:
Լրագրողներից մեկն էլ փորձեց պարզել, թե արդյո՞ք նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը տեղյակ եղել է միջադեպից, նա կապ ունի՞ դրա հետ.
«Դուք ուզում եք, որ ես հիմա ասեմ, թե քննությամբ ինչ է պարզվել: Դեռեւս քննությունը 2 օր է շարունակվում…»,- ասաց Խաչատրյանը՝ նկատելով, որ դեռ նույնիսկ պարզ չէ՝ միջադեպի բոլոր մասնակիցները արդյո՞ք ոստիկաններ են:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիան պատրաստվում էր օդային հարվածներ հասցնել Հայաստանին․ նոր բացահայտնումներ․փորձագետ
Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջու գրել է․ «Թուրքիան պատրաստվում է...
ՀՐԱՏԱՊ. Հայտնի է թե ինչ գործով է կալանավորված ՃՈ պետի տեղակալը. մեղադրանք կառաջադրվի փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյան
Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանին վերջերս Հատուկ քննչական ծառայությունում մեղադրանք է առաջադրվել,...
Եվրոպական երկրները բավարար տեղեկացված չեն Ադրբեջանում հայատյացության երևույթի մասին. Փաշինյանը հարցազրույց է տվել «Corriere della Sera» թերթին
Ադրբեջանում լայնորեն տարածված է հայատյացության երևույթը, իսկ եվրոպական երկրները բավարար չափով տեղեկացված չեն այդ մասին:...
Ադրբեջանցի լրագրողներն այցելել են Արցախ. Արցախի ԱԳՆ հայտարարությունը
Նոյեմբերի 17-21-ը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ տեղի են ունեցել Արցախի Հանրապետո...