Շնորհակալ եմ ժպիտ պարգևելու համար. Մարությանի արձագանքը՝ Խաժակյանի՝ հանցագործության մասին հաղորդում տալուն

Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը անդրադարձավ քաղաքապետ Հայկ Մարությանի՝ արձակուրդում գտնվելուն և, որ այդ ժամանակահատավածում փոխքաղաքապետն էր փոխարինում Մարությանին։

 

«Այդ ընթացքում Հայկ Սարգսյանն ավելի քան 70 իրավական ակտ ընդունեց, քաղաքապետի որոշումներ, կարգադրություններ», - ասաց Խաժակյանը։

Նա նշեց, որ քաղաքապետարանի կայքում ցույց է տևվում, որ մեկ օրվա մեջ քաղաքապետի երեք դերակատար է եղել։

 

«Դեռևս պետք է պարզաբանվի, թե ինչպես է այդ փոխակերպումը տեղի ունեցել, որովեհտև հստակ է եղել ձեր սահմանած ժամանակահատվածը ու դուք օրենքով սահմանված կարգով լիազորությունները թողել եք Հրաչյա Սարգսյանի վրա», - ասաց Խաժակյանը։

 

Նա նշեց՝ օրենքի կոպտագույն խախտում է, որ քաղաքապետարանում որևէ այլ պաշտոնյա, քան քաղաքապետն ու իր առաջին տեղակալը, իրավունք չունեն քաղաքապետի որոշումներ ստորագրելու, լիազորություններն իրականացնելու։

 

«Սա շատ վտանգավոր նախադեպ է», - հայտարարեց «Լույս» խմբակցության ղեկավարը՝ դիմելով իրավապահ մարմիններին։

Խաժակյանը պնդեց՝ Հայկ Սարգսյանի լիազորություններից չէր բխում կատարել քաղաքապետի լիազորությունները։

 

Նա նշեց, թե աճպարարությամբ հանվել է են Հայկ Սարգսյանի որոշումները, սակայն թողնվել են նույն օրվա վրա երկու դերակատարների՝ քաղաքապետի ու լիազորությունները կատարողների դեպքը։

 

Հայկ Մարությանի խորհրդականն էլ ասաց, թե օրենքը չի կարգավորում այն դեպքերը, երբ ինչ-ինչ պատճառներով քաղաքապետի տեղակալը ևս կարող է բացակայել։

 

«Բնականաբար, այս կոնտեքստում քաղաքապետարանը չի կարող մնալ անկառավարելիության վիճակում», - ասաց Մարությանի խորհրդական Համբարձումյանը։

 

Քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց՝ չի հասկանում, թե ինչու են նիստի օրակարգից շեղվում։

 

«Եղբայր, գալիս եք, օրակարգի հետ կապ չունեցող հարցի համար խոսում եք, առավել ևս, որ մենք դրա համար հատուկ ժամանակ էինք ունենալու», - ասաց Մարությանը։

 

Դավիթ Խաժակյանն էլ ասաց, թե իրավական որևէ պրակտիկայով չի կարող քաղաքապետի լիազորությունը դիտվել այլ լիազորություն։

«Ես դիմում եմ դատախազությանը՝ քրեական օրենսգրքի պաշտոնեական լիազորություններն անցնելը 309 հոդվածով քրեական գործ հարուցելու մասին, սա ընդունեք որպես հրապարակային հաղորդում հանցագործության մասին», - ասաց Խաժակյանը։

«Շնորհակալ եմ առնվազն ժպիտ պարգևելու համար, պարոն Խաժակյան։ Գնացինք առաջ», - արձագանքեց քաղաքապետ Հայկ Մարությանը։

Քաղաքականություն

Պատահարներ