Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ.
«Խոր ցավով տեղեկացա լեգենդար հետախույզ, հայ ժողովրդի արժանի զավակ Գոհար Վարդանյանի մահվան մասին: Կյանքից հեռացավ իր գործին անմնացորդ նվիրված, մարդկային բարձր նկարագրի տեր անհատականություն, ում անցած ճանապարհը, կատարած սխրանքները, մասնագիտական կարողությունները, հիրավի, ոգեշնչման և հայրենասիրության դասեր են սերունդների համար, իսկ պատմության մեջ նրա դերն ու վաստակը արժանի խոնարհումի:
Ես և տիկին Ռիտան ամենաջերմ ու լուսավոր հիշողություններն ունենք իմաստուն և համեստ հայուհու Գոհար Վարդանյանի և նրա երջանկահիշատակ ամուսնու ու զինակցի, լեգենդար հերոս Գևորգ Վարդանյանի հետ մեր բազմաթիվ հանդիպումներից և անկեղծորեն ցավում ենք այս մեծ կորստի համար: Ցավակցում և զորակցություն եմ հայտնում Գոհար Վարդանյանի հարազատներին, մերձավորներին, ընկերներին»:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիան պատրաստվում էր օդային հարվածներ հասցնել Հայաստանին․ նոր բացահայտնումներ․փորձագետ
Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջու գրել է․ «Թուրքիան պատրաստվում է...
ՀՐԱՏԱՊ. Հայտնի է թե ինչ գործով է կալանավորված ՃՈ պետի տեղակալը. մեղադրանք կառաջադրվի փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյան
Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանին վերջերս Հատուկ քննչական ծառայությունում մեղադրանք է առաջադրվել,...
Եվրոպական երկրները բավարար տեղեկացված չեն Ադրբեջանում հայատյացության երևույթի մասին. Փաշինյանը հարցազրույց է տվել «Corriere della Sera» թերթին
Ադրբեջանում լայնորեն տարածված է հայատյացության երևույթը, իսկ եվրոպական երկրները բավարար չափով տեղեկացված չեն այդ մասին:...
Ադրբեջանցի լրագրողներն այցելել են Արցախ. Արցախի ԱԳՆ հայտարարությունը
Նոյեմբերի 17-21-ը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ տեղի են ունեցել Արցախի Հանրապետո...