Հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված 7.5 կգ դեղամիջոց և թմրանյութ․ ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցները նոյեմբերի 26-ին, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, հսկողություն են իրականացրել Բագրատաշենի սահմանային անցակետով Վրաստանից ժամանած տրանսպորտային միջոցի, վարորդի և ուղևորի նկատմամբ, հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հսկողության արդյունքում տրանսպորտային միջոցի շարժիչի հատվածից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված շուրջ 7.5 կիլոգրամ տարբեր անվանումներով դեղամիջոց, իսկ մեքենայի վարորդ, ՀՀ քաղաքացի Տ.Մ.-ի նկատմամբ իրականացված անձնական մաքսային զննման արդյունքում տաբատի գրպանից հայտնաբերվել է 7 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրանյութին նմանվող դեղնականաչավուն զանգված:
Փաստի առթիվ կազմվել են արձանագրություններ ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ և ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածների հատկանիշներով: Քաղաքացի Տ.Մ.-ն բերման է ենթարկվել ՊԵԿ քննչական վարչություն, իսկ տրանսպորտային միջոցն ի պահ է հանձնվել մաքսային հսկողության գոտում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Սուխումիում երկու «օրենքով գողի» գնդակահարումից
Երեկ կեսօրին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի կենտրոնում դիմակավոր 3 անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել «Սան Ռեմո»...
Քիչ առաջ ԱԱԾ-ն հայտնաբերել է քրեակատարողական հիմնարկից փախուստի դիմած դատապարտյալ «Մաուգլիին»
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները և արդարադատության նախարար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 1 զոհ, 2 վիրավոր․ նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Դավիթ Բեկի փողոցում։ Auroranews-ին հայտնի դարձավ, որ վթ...
«Աղջկա հարցով» ծեծկռտուք. 10 հոգի բերման է ենթարկվել, մեկ հոգի տեղափոխվել է ԲԿ
Երեկ՝ նոյեմբերի 22-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը...