«Ալրաղացի Լյովիկ»-ը ՌԴ քաղաքացի չի հանդիսանում. ԱԱԾ
Օրեր առաջ Ռուսաստանի Դաշնությունում հայտնաբերված եւ կալանավորված ԱԺ նախկին պատգամավոր, Ալրաղացի Լյովիկ մականվամբ հայտնի Լեւոն Սարգսյանը ՌԴ քաղաքացի չի հանդիսանում:
Նա միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունի:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան ասացին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից: Նշենք, որ Լեւոն Սարգսյանի գործը քննվում է ԱԱԾ-ում:
Մամուլում նրա ձերբակալումից հետո տեղեկություններ էին շրջանառվում, թե Սարգսյանը հանդիսանում է նաեւ ՌԴ քաղաքացի եւ այդ պատճառով էլ նրան չեն արտահանձնի ՀՀ-ին:
Հիշեցնենք, որ Լեւոն Սարգսյանը հայտնաբերվել եւ ձերբակալվել էր նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում: Նա հետախուզման մեջ էր 2018 թվականի հոկտեմբերի 1-ից: Երեկ հայտնի դարձավ, որ դատարանը բավարարել է ՌԴ իրավապահների միջնորդությունը եւ 40 օրով կալանավորել Սարգսյանին: Նա ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու և հանցավոր համագործակցությանը մասնակցելու համար:
Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիան պատրաստվում էր օդային հարվածներ հասցնել Հայաստանին․ նոր բացահայտնումներ․փորձագետ
Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջու գրել է․ «Թուրքիան պատրաստվում է...
ՀՐԱՏԱՊ. Հայտնի է թե ինչ գործով է կալանավորված ՃՈ պետի տեղակալը. մեղադրանք կառաջադրվի փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյան
Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանին վերջերս Հատուկ քննչական ծառայությունում մեղադրանք է առաջադրվել,...
Եվրոպական երկրները բավարար տեղեկացված չեն Ադրբեջանում հայատյացության երևույթի մասին. Փաշինյանը հարցազրույց է տվել «Corriere della Sera» թերթին
Ադրբեջանում լայնորեն տարածված է հայատյացության երևույթը, իսկ եվրոպական երկրները բավարար չափով տեղեկացված չեն այդ մասին:...
Ադրբեջանցի լրագրողներն այցելել են Արցախ. Արցախի ԱԳՆ հայտարարությունը
Նոյեմբերի 17-21-ը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ տեղի են ունեցել Արցախի Հանրապետո...