Քաղաքականություն

Ադրբեջանն էներգիայի մատակարար չէ, այլ նավթի եւ գազի մատակարար է․ Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանն էներգիայի մատակարար չէ, այլ նավթի եւ գազի մատակարար է․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել Facebook-ի իր էջում, որտեղ ներկայացրել է իտալական «Corriere della Sera» թերթին տված հարցազրույցից մի հատված:Նա, մասնավորապես, գրել է.«Հռոմում հարցազրույց…

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել Facebook-ի իր էջում, որտեղ ներկայացրել է իտալական «Corriere della Sera» թերթին տված հարցազրույցից մի հատված:

Նա, մասնավորապես, գրել է.

«Հռոմում հարցազրույց տվեցի «Corriere della Sera» թերթին: Հարցազրույցի ամենահետաքրքիր հատվածը հետեւյալ հարցուպատասխանն էր.

Հարց - Ադրբեջանն Իտալիայի համար էներգիայի հիմնական մատակարարներից է: Արդյոք սա խնդի՞ր է մեր երկրի հետ ձեր հարաբերությունների համար:

Պատասխան - Մենք ունենք բավական լավ հարաբերություններ (Իտալիայի հետ) եւ հուսով ենք, որ դրանք էլ ավելի կբարելավենք: Բայց ես կասեի, որ Ադրբեջանն էներգիայի մատակարար չէ, այլ նավթի եւ գազի մատակարար է: Այսօր «էներգիա» բառի իմաստը շատ արագ փոխվում է: Շատ շուտով Իտալիայի եւ բոլոր երկրների համար էներգիայի հիմնական մատակարարը կլինի արեւը: Հետեւաբար, մենք պետք է հաշվի առնենք փաստերն ու ապագան»:

Նմանատիպ հոդվածներ

ՀՐԱՏԱՊ. Հայտնի է թե ինչ գործով է կալանավորված ՃՈ պետի տեղակալը. մեղադրանք կառաջադրվի փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյան

Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանին վերջերս Հատուկ քննչական ծառայությունում մեղադրանք է առաջադրվել,...

Եվրոպական երկրները բավարար տեղեկացված չեն Ադրբեջանում հայատյացության երևույթի մասին. Փաշինյանը հարցազրույց է տվել «Corriere della Sera» թերթին

Ադրբեջանում լայնորեն տարածված է հայատյացության երևույթը, իսկ եվրոպական երկրները բավարար չափով տեղեկացված չեն այդ մասին:...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250