ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսախցիկը ֆիքսել է Երևանում մեքենայի հեռարձակների գողությունը
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով առերեւույթ գողության դեպքի հանգամանքները:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին
Նախնական տվյալներով` 2019թ. սեպտեմբերի 7-ին, ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում Երեւանի բնակիչը հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը` ժամը 04:58-ի սահմաններում, անհայտ անձինք գաղտնի հափշտակել են Երեւան քաղաքի Զաքյան փողոցում կայանված իր մեքենայի զույգ հեռարձակները` պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:
Դեպքի առթիվ՝ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով եւ ուղարկվել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար:
Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրի անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, ենթարկվել զննության, որտեղ երեւում են առերեւույթ հանցագործություն կատարած անձինք:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ առերեւույթ հանցանքը կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Նշված անձանց Քննչական կոմիտեն խնդրում է ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որեւէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի քննչական բաժին:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Սուխումիում երկու «օրենքով գողի» գնդակահարումից
Երեկ կեսօրին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի կենտրոնում դիմակավոր 3 անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել «Սան Ռեմո»...
ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 1 զոհ, 2 վիրավոր․ նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Դավիթ Բեկի փողոցում։ Auroranews-ին հայտնի դարձավ, որ վթ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մահակով ցուցմունք կորզելու տեսանյութում երևացող ոստիկաններից մեկի լիազորությունները դադարեցվել են
Ոստիկանությունից հայտնում են, որ NewsMedia.am կայքում «Սկանդալային տեսանյութ. հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակա...
ՀՐԱՏԱՊ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանները՝ հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում քաղաքացիներից
NewsMedia-ն տեսանյութ է տարածել, նշելով, որ ոստիկանները՝ հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում քաղաքացիներից։ A...