Արտակարգ իրավիճակ Արարատի մարզում. կոյուղաջրերը լցվում են մի քանի շենքերի բակեր
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, SHAMSHYAN.com-ը բազմաթիվ զանգեր է ստացել Մասիս քաղաքի բնակիչներից, ովքեր ուզում են վերջապես Արարատի մարզպետարանը, Մասիսի քաղաքապետարանը և մյուս պատկան մարմինները քաղաքի 3-րդ թաղամասի մի քանի շենքերի բնակիչներին փրկեն գարշահոտությունից և հակասանիտարական վիճակից:
Լրատվականը հայտնում է, որ 10, 12, 9 և մի քանի այլ շենքերում, ըստ բնակիչների հայտարարության, 1-2 ամսից ավելի է՝ կոյուղաջրերը դուրս են լցվում փողոց և ողջ տարածքում տիրում է հակասանիտարական վիճակ:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասել են, որ դիմել են Մասիսի քաղաքապետարան, սակայն այնտեղից մի «դարակազմիկ» պատասխան են տվել, թե խնդիրը պետք է լուծի կոմունալ ծառայությունը: Այդ դեպքում հարց է ծագում՝ մի՞ թե կոմունալ ծառայությունը քաղաքապետարանին չի պատկանում: Բնակիչները խնդրում են, որպեսզի գործին միջամտի Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, որ գոնե սայլը տեղից շարժվի:
«Ամառը մեռնում ենք ճենջից ու գարշահոտից, ձմեռն էլ կեղտաջրերի սահադաշտի ենք ականատես լինում: Երբ է խնդիրը լուծվելու, երևի դրա պատասխանը միայն կտան Արարատի մարզպետ Գ. Սարգսյանն ու Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, իսկ այդ խնդիրը ավեի շուտ կլուծվեր, եթե պատասխանատուները գոնե մեկ անգամ լայաղ անեին 3-րդ թաղամասում շրջեին»,-նշում ենք քաղաքացիները։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Սուխումիում երկու «օրենքով գողի» գնդակահարումից
Երեկ կեսօրին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի կենտրոնում դիմակավոր 3 անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել «Սան Ռեմո»...
«Աղջկա հարցով» ծեծկռտուք. 10 հոգի բերման է ենթարկվել, մեկ հոգի տեղափոխվել է ԲԿ
Երեկ՝ նոյեմբերի 22-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 1 զոհ, 2 վիրավոր․ նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Դավիթ Բեկի փողոցում։ Auroranews-ին հայտնի դարձավ, որ վթ...
Հայաստան մեկնող ավտոբուսը Լարսում կանգնեցվել է
Վրաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ գիշերը ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելվ...