Հայեր են ձերբակալվել վրաց-ռուսական սահմանին. կոկաին և հաշիշ է հայտնաբերվել
Վրաստանի ֆինանսների նախարարության մաքսային ծառայության աշխատակիցները Կազբեգի մաքսակետում ՀՀ քաղաքացի Դ.Գ.-ի հսկողության տակ գտնվող ավտոբուսի մանրակրկիտ զննումից հետո հայտնաբերել են թմրամիջոցներ՝ 149 գրամ կոկաին և 64 գրամ հաշիշ: Տեղեկությունը տարածում է Վրաստանի ֆինանսների նախարարությունը: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունից «Ալիք մեդիային» հայտնել են, որ ձերբակալված է երեք անձ, որից մեկը վարորդն է, երկուսը՝ հավանաբար, ուղևորներ: Գործը հետագա ընթացքի համար ուղարկվել է ՆԳՆ Կազբեգիի քրեական ոստիկանության վարչություն:
Հետաքննություն է սկսվել քրեական օրենսգրքի 262 հոդվածի առաջին մասով: Ընթանում է համապատասխան փորձաքննություն, կատարվում են քննչական գործողություններ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Սուխումիում երկու «օրենքով գողի» գնդակահարումից
Երեկ կեսօրին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի կենտրոնում դիմակավոր 3 անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել «Սան Ռեմո»...
ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 1 զոհ, 2 վիրավոր․ նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Դավիթ Բեկի փողոցում։ Auroranews-ին հայտնի դարձավ, որ վթ...
«Աղջկա հարցով» ծեծկռտուք. 10 հոգի բերման է ենթարկվել, մեկ հոգի տեղափոխվել է ԲԿ
Երեկ՝ նոյեմբերի 22-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը...
Հայաստան մեկնող ավտոբուսը Լարսում կանգնեցվել է
Վրաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ գիշերը ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելվ...