«Ժամանակ». Սերժ Սարգսյանը Ծառուկյանին տեղ չթողեց
«Ժամանակ» թերթը գրում է.
Մամուլում տեղեկություն է հրապարակվել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին կանչել են Մոսկվա, այսպես ասած, ընդդիմադիր ինստրուկտաժի համար: Ծառուկյանը Մոսկվայում հանդիպումներ է ունեցել «Եդինայա Ռոսիայի» պատգամավորների հետ:
Մինչ նա Մոսկվայում էր, Երեւանում նրա խոսնակ, ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը հայտարարել էր, որ ԲՀԿ-ն չի միանա Վազգեն Մանուկյանի «Վերնատանը», քանի որ ունի իր սեփական օրակարգը: ԲՀԿ-ն անշուշտ հասկանում է, որ «Վերնատանը» միանալը նշանակելու է «ձուլվել», իսկ կուսակցությունը հավակնում է լինել Հայաստանում իշխանության գլխավոր այլընտրանքը կամ ընդդիմության առաջատարը:
Ընդ որում, այդ հարցում, իհարկե, ԲՀԿ համար գլխավոր մրցակիցը «Վերնատունը» չէ: Թեկուզ այն պարզ պատճառով, որ «Վերնատունը», մեծ հաշվով, ընդամենը հավաքատեղի է, որտեղ հենց միմյանց միջեւ դիրքային պայքար են մղելու ամենատարբեր ուժեր: ԲՀԿ գլխավոր մրցակիցը, դատելով նաեւ Սերժ Սարգսյանի ԵԺԿ համագումարում ունեցած ելույթից՝ ՀՀԿ-ն է:
Այլ կերպ ասած, ԲՀԿ-ՀՀԿ դիմակայությունը շարունակվելու է նաեւ հեղափոխությունից հետո: Ընդ որում, դրա առաջին արարին հանրությունն ականատես եղավ դեռեւս առաջին շաբաթներին, երբ դեռեւս ՀՀԿ գերիշխող դիրքով խորհրդարանը քննարկում էր Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը: Այդ քննարկումներում ԲՀԿ-ն հեղափոխությունը պաշտպանում էր ՀՀԿ-ից ավելի, քան կաներ «Քաղաքացիական պայմանագիրը»:
Մեծ հավանականությամբ, առաջիկայում սպասվում է երկրորդ եւ, ըստ ամենայնի, ավելի երկար արար, որտեղ ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն կփորձեն պարզել հարաբերություններ ընդդիմության առաջատարի համար պայքարում: Իհարկե, դա չի լինի ներքաղաքական կյանքի գլխավոր դիմակայությունը, սակայն կլինի հիմնական «մենամարտերից» մեկը, ընդ որում՝ բավականին նկատելի ընդգծվող նաեւ արտաքին քաղաքական վեկտորալ տարբերությամբ:
Սերժ Սարգսյանը ԵԺԿ համագումարին մասնակցությամբ ու ելույթով որեւէ այլ ուժի՝ իշխանությունից բացի, իհարկե, գործնականում տեղ չթողեց Հայաստանի ներքին կյանքում եվրոպական ուղղության վրա խաղալու համար:
Ավելին, Գագիկ Ծառուկյանը, թերեւս, ավելի մղվեց դեպի Ռուսաստան: Մի բան, որ Ծառուկյանը այդքան էլ չէր ցանկանա՝ ունենալով թե 2014-15-ի հայտնի փորձը եւ, թերեւս, ոչ քաղցր փորձը, եւ միաժամանակ պատկերացնելով, որ Ռուսաստանից կարող են մղել դեպի Ռոբերտ Քոչարյան:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վանեցյանը հրաժարական տվեց, հայտնի է` ով է փոխարինում նրան
Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց: Ֆեդերացիայի նախագահի ԺՊ է նշանակվել Արմեն Մելիքբ...
Սերժ Սարգսյանին ձերբակալելու հարց օրակարգում եղե՞լ է, թե՞ ոչ. Վանեցյանի սկանդալային պատասխանները
168.am-ի «Պրեսինգ» հաղորդմանը տված հարցազրույցում ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՖՖ արդեն նախկին նախագահ Արթուր Վանեցյանն ի թիվս բա...
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում դիտել են Ռ. Շտրաուսի «Եգիպտական Հեղինե» օպերան։&nb...
Չգիտեմ վատիկանների ո՞ր պադվալներում են պախկված, վզներից բռնելու ենք տանենք կանգնեցնենք դատարանները. Նիկոլ Փաշինյան
Միլանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, ներկաներից մեկը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, հայտարարեց, որ ճիշտ կլինի այս կա...