Որոշել եմ պատմել նախկին իշխանությունների «սխրանքների» մասին. Սիմոնյանը ուշագրավ դեպքեր է պատմում
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որոշել եմ մի շարք սկսել և պատմել նախկին իշխանությունների կողմից իրագործած «սխրանքների» մասին, որոնք արվել են հենց իմ հանդեպ, կամ որոնց ականատեսն եմ եղել:
Այսօր՝ երկու փոքր դրվագ իմ կյանքից:
Դեպք 1.
Մի հարազատ եղբայր ունեմ, ով ոչ մի կապ չի ունեցել ու չունի քաղաքականության հետ, տարիներ շարունակ աշխատում է մի մասնավոր կազմակերպությունում, շուրջ երկու տարի է ինչ ամուսնացել է և բալիկ ունեցել: Վերջերս իմացա, որ հեղափոխությունից առաջ իմ քաղաքական գործունեության պատճառով նախկինների կողմից սեփականատիրոջ առջև պահանջ է դրվել՝ ազատել նրան աշխատանքից, որովհետև նա Ալենի եղբայրն է:
Ի պատիվ սեփականատիրոջ` պետք է ասեմ, որ նա այդ քայլին չի գնացել:
Դեպք 2.
Մի պրոդյուսերական գրասենյակ ունեինք կնոջս հետ` Հին Երևանցի փողոցի շենքերից մեկի առաջին հարկում: Տարբեր մարդիկ էին գալիս, սկսնակ երգիչ-երգչուհիներ, նաև հայտնիներ: Հյուրերիցս մեկը մի օր մի փոքրիկ պայուսակ էր մոռացել գրասենյակի միջանցքում՝ մուտքի դռան կողքը, զանգեցի ասացի, որ գա վերցնի: Երեկոյան, երբ նա եկավ, պայուսակը միջանցքում չէր, գողացել էին: Օրերս իմացա, որ նախկին իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը, ով այսօր Հռոմի պապից կաթոլիկ տեքստեր է գրում, այդ օրերին գլուխ է գովացել, որ ինքը գիտի Ալեն Սիմոնյանի պայուսակի պարունակությունը:
Սա երկու փոքր դեպք էր նախկինների աշխատելաոճի, հայ մարդու նկատմամբ վերաբերմունքի մասին, պատմություն, թե ինչպես չեն վարանել երիտասարդ տղային աշխատանքից դուրս շպրտելու փորձ անել, ինչ է թե ինքն իմ հարազատ եղբայրն է: Ինչպես չեն վախեցել և գրասենյակից գողություն են արել, որ ինչ-որ բան գտնեն և ինձ վրա ազդեն, հետո դրանով հպարտացել: Իսկ հիմա սրբացել են հանկարծ, Հռոմի պապից սուրբ տեքստեր են գրում և խոսում են հայրենիքից, Աստծուց և սկզբունքներից:
Սա առաջին, բայց վերջին պատմությունը չէր, վաղը երկրորդն եմ գրելու՝ արդեն քոչարյանական ժամանակահատվածի, բայց կարևորն այն է, որ պրծանք ձեզանից և ձեր բարքերից: Մեկընդմիշտ պրծանք: Շարունակելի...»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վանեցյանը հրաժարական տվեց, հայտնի է` ով է փոխարինում նրան
Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց: Ֆեդերացիայի նախագահի ԺՊ է նշանակվել Արմեն Մելիքբ...
Սերժ Սարգսյանին ձերբակալելու հարց օրակարգում եղե՞լ է, թե՞ ոչ. Վանեցյանի սկանդալային պատասխանները
168.am-ի «Պրեսինգ» հաղորդմանը տված հարցազրույցում ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՖՖ արդեն նախկին նախագահ Արթուր Վանեցյանն ի թիվս բա...
Չգիտեմ վատիկանների ո՞ր պադվալներում են պախկված, վզներից բռնելու ենք տանենք կանգնեցնենք դատարանները. Նիկոլ Փաշինյան
Միլանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, ներկաներից մեկը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, հայտարարեց, որ ճիշտ կլինի այս կա...
Այսօր ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, ովքեր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ. Սերժ Սարգսյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Զագրեբու...