«Աժդահակ» լեռան ճանապարհին մոլորված քաղաքացիները կապի են դուրս եկել
Քիչ առաջ «Խարույկ» արշավական ակումբի ղեկավար Գեղամ Օհանյանը զանգահարել է հարազատներին ու հայտնել, որ իրենց հետ ամեն ինչ նորմալ է, և որ իրենք գտնվում են Աժդահակ և Սպիտակսար լեռների մեջտեղում, հայտնում է SHANTNEWS-ը։
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 21:27-ին, «911» ծառայություն ահազանգ էր ստացվել, որ երկու քաղաքացի գնացել է Աժդահակ լեռ, նրանց հետ արդեն տևական ժամանակ է՝ չի հաջողվում կապ հաստատել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական ջոկատ: Որոնողական աշխատանքներին մասնակցել են 10 փրկարար-ծառայող և 15 քաղաքացի: Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք:
Հիշեցնենք, որ Գեղամ Օհանյանի հետ է եղել «Թոնդրակ» արշավական ակումբի անդամ Հենրիկ Գևորգյանը։
Նմանատիպ հոդվածներ
ԱՀԱԶԱՆԳ. Քաղաքացու կորցրած անձնագրով 1 մլն դրամի վարկեր է ձևակերպել, վճարումներ կատարել, իսկ ոստիկանությունն անգործություն է դրսևորում
Խաչատուր Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է մի ուշագրավ պատմություն։ Նոյեմբերի 14-ին տաքսու մեջ մոռացե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էս շորերը կես ժամ առաջ տվին, չէ՞». վարչապետ
«էս շորորը կես ժամ առաջ տվին չէ՞, պարզ երևում է, որ նոր են, հենց նոր հագած»,- քիչ առաջ դիմելով Եղվարդ-Աշտարակ ճանապարհի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի անքաղաքավարությունը վիրավորել է Իտալիայի Սենատի նախագահին Secoloditalia
Իտալական Secoloditalia պարբերականն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս Իտալիա կատարած այցին և դրա շրջանակն...
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից
Նոյեմբերի 26-ին` ժամը 16:14-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թաիրովի փողոցի վերգետնյա անցումի մոտակայ...