ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է անում «ոչնչացնել, կամ ազատվել S-400-ներից»
ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնյաներից մեկը Reuters-ի հետ զրույցում Թուրքիային կոչ է արել ինչ-որ կերպ հրաժարվել, կամ պարզապես ոչնչացնել Ռուսաստանից գնած ռուսական զենիթահրթիռային «S-400» ՀՕՊ համակարգերը, հայտնում է ermenihaber-ը։
«Թուրքիան դեռ կարող է վերադառնալ բանակցային սեղան։ Նրանք գիտեն, որ դրա համար կամ պետք է ոչնչացնեն, կամ ետ վերադաձնեն, կամ ինչ-որ կերպ ազատվեն S-400-ներից»,- ասել է պաշտոնյան:
ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնյայի խոսքերով, Թուրքիան դեռևս կարող է ենթարկվել պատժամիջոցների CAATSA օրենքի շրջանակներում։ (Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին օրենք-խմբ․)։
Ընդ որում ամերիկացի պաշտոնյան նշել է, որ պատժամիջոցների հստակ ժամկետ չկա։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն միայն 9 ամիս անց Չինաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառեց, երբ պաշտոնական Պեկինը գնեց ռուսական կործանիչներ։
Նմանատիպ հոդվածներ
ԱՀԱԶԱՆԳ. Քաղաքացու կորցրած անձնագրով 1 մլն դրամի վարկեր է ձևակերպել, վճարումներ կատարել, իսկ ոստիկանությունն անգործություն է դրսևորում
Խաչատուր Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է մի ուշագրավ պատմություն։ Նոյեմբերի 14-ին տաքսու մեջ մոռացե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էս շորերը կես ժամ առաջ տվին, չէ՞». վարչապետ
«էս շորորը կես ժամ առաջ տվին չէ՞, պարզ երևում է, որ նոր են, հենց նոր հագած»,- քիչ առաջ դիմելով Եղվարդ-Աշտարակ ճանապարհի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի անքաղաքավարությունը վիրավորել է Իտալիայի Սենատի նախագահին Secoloditalia
Իտալական Secoloditalia պարբերականն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս Իտալիա կատարած այցին և դրա շրջանակն...
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից
Նոյեմբերի 26-ին` ժամը 16:14-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թաիրովի փողոցի վերգետնյա անցումի մոտակայ...