Տեղի կունենա ՄԻԱՎ-ի, հեպատիտների անվճար հետազոտություն
ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ նոյեմբերի 22-ից 30-ը ընկած ժամանակահատվածում և ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը՝ դեկտեմբերի 1-ին Երևանում և հանրապետության մի շարք քաղաքներում կիրականացնի հանրային միջոցառումներ, որոնց շրջանակում ցանկացողներին կտրվի ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ անվճար, անանուն հետազոտություն անցնելու հնարավորություն: Այս մասին տեղեկացրեցին նախարարությունից:
2013 թվականից «ՄԻԱՎ-ը Եվրոպայում» համաեվրոպական նախաձեռնության կողմից ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նախորդող շաբաթը հայտարարվում է ՄԻԱՎ-ի և հեպատիտների վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթ:
ՄԻԱՎ-ով վարակված մարդը երկար տարիներ (միջինը 8-10 տարի) կարող է առողջության հետ կապված որևէ խնդիր չունենալ և չիմանալ իր վարակված լինելու մասին: Արտաքինից ևս հնարավոր չէ կռահել մարդու վարակված լինելու մասին: Ուստի՝անցե՛ք ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անկախ ձեզ մոտ առողջական վիճակի հետ կապված գանգատների առկայությունից:
Հետազոտությունն ուղեկցվում է նախա և հետթեստային խորհրդատվությամբ, իրականացվում է մատից վերցված արյան նմուշով, և պատասխանը տրվում է 15-20 րոպեի ընթացքում: Հետազոտության արդյունքը կախված չէ սննդի ընդունումից: Հետազոտության գաղտնիությունը երաշխավորվում է:
Խորհրդատվությունը և հետազոտությունը կիրականացնեն ՁԻԱՀ-ի կենտրոնի մասնագետները Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին նվիրաբերված շարժական կլինիկաներում:
Նոյեմբերի 22-ին ժամը 13:00-19:00-ը հանրային միջոցառումը կանցկացվի Երևանում Հյուսիսային պողոտայի 5-րդ շենքին հարող տարածքում, նոյեմբերի 24-ին ժամը 13:00-19:00-ը՝ Երևանի Գ.Նժդեհի հրապարակում, նույն օրը 12:00-17:00-ին Արտաշատում մարզպետարանի հարակից տարածքում, և Գավառում պոլիկլինիկայի հարակից տարածքում: Նոյեմբերի 26-ին անվճար հետազոտություն հնարավորություն կընձեռվի ժ.12:00-17:00-ը Մասիսի քաղաքապետարանի հարակից տարածքում, նոյեմբերի29-ին ժամը 12:00-17:00-ը Աբովյան քաղաքի պոլիկլինիկայի հարակից տարածքում, նոյեմբերի 30-ին ժ.12:00-17:00-ը Գյումրի, «LOFT Գյումրի»-ի հարակից տարածքում: Նոյեմբերի 1-ին կ ժ.13:00-19:00-ը այն կանցկացվի Երևանում Հյուսիսային պողոտայի 5-րդ շենքին հարող տարածքում, ժ.12:00-17:00-ը՝ ք.Գյումրիի Վարդանանց հրապարակում և Վանաձորի քաղաքապետարանի հարակից տարածքում :