Ո՞ր հարցում պետք է կանգ առնի Նիկոլ Փաշինյանը. Արթուր Վանեցյան
Մեղադրել ինձ նրանում, որ ես «Կանգ առ»-ի կոչ եմ արել կոռուպցիայի դեմ պայքարին, ուղղակի ծիծաղելի է։ Ես՝ ստանձնելով ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնը, իմ ղեկավարած հիմնարկը 1.5 տարիներում եղել է կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկը։ Դրա մասին բազմիցս խոսվել է երկրի քաղաքական ղեկավարության կողմից, դրական է ընկալվել հասարակության կողմից, բոլորը տեսել են, թե ինչ ահռելի աշխատանք է կատարել ԱԱԾ-ն:
«Ես չեմ կարող ասել «Կանգ առ» մի երևույթի, որը մեր երկրի չարիքն է, որը խարխլում է երկրի հիմքերը։ Կոռուպցիայի դեմ պայքարը այլընտրանք չունի։ Կոռուպցիայի դեմ պետք է պայքարել շատ խիստ և մշտապես, և դա ես և իմ ղեկավարած կառույցը ապացուցել ենք այս 1,5 տարիներին, երբ եղել եմ ԱԱԾ տնօրեն»։
Ո՞ր հարցում պետք է կանգ առնի Նիկոլ Փաշինյանը: Այս հարցին Վանեցյանը պատասխանեց. «Եկեք այս հարցը թողեմ անպատասխան, բայց խոստանում եմ, որ առաջիկայում կխոսեմ ամեն ինչի մասին, մանրամասն կներկայացնեմ իմ տեսակետները երկրում ստեղծված մթնոլորտի և իրավիճակի մասին»: Հաջորդ հարցին` երբևէ Նիկոլ Փաշինյանը դժգոհե՞լ է իր աշխատանքից, նա ասաց․ «Այս հարցի հասցեատերը Նիկոլ Փաշինյանն է»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վանեցյանը հրաժարական տվեց, հայտնի է` ով է փոխարինում նրան
Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց: Ֆեդերացիայի նախագահի ԺՊ է նշանակվել Արմեն Մելիքբ...
Սերժ Սարգսյանին ձերբակալելու հարց օրակարգում եղե՞լ է, թե՞ ոչ. Վանեցյանի սկանդալային պատասխանները
168.am-ի «Պրեսինգ» հաղորդմանը տված հարցազրույցում ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՖՖ արդեն նախկին նախագահ Արթուր Վանեցյանն ի թիվս բա...
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում դիտել են Ռ. Շտրաուսի «Եգիպտական Հեղինե» օպերան։&nb...
Չգիտեմ վատիկանների ո՞ր պադվալներում են պախկված, վզներից բռնելու ենք տանենք կանգնեցնենք դատարանները. Նիկոլ Փաշինյան
Միլանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, ներկաներից մեկը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, հայտարարեց, որ ճիշտ կլինի այս կա...