Միխայիլ Խաչատուրյանը բազմիցս դիմել է ՌԴ գլխավոր տեղակալի «օգնությանը». մանրամասներ
Քույրերի սպանված հայրը՝ Խաչատուրյան Միխայիլը, բազմիցս դիմել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալին, ինչպես նաև Հյուսիսարևելյան ադմինիստրատիվ շրջանի դատախազին՝ խնդրելով օգնել խուսափելու իր որոշ հանցագործությունների համար պատժից: Լրատվամիջոցների ձեռքն է անցել նամակագրությունը վերահսկող մարմնի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Հետաքրքիր է, որ Խաչատուրյանի հետ զրույցը վարում է անցած տարի մահացած Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը: Հենց Կարապետյանին էր նա դիմում տարատեսակ խնդրանքներով:
Այնուհետև Միխայիլը կապ է պահել Հյուսիսարևելյան ադմինիստրատիվ շրջանի դատախազ Անրի Ռիզաևը: Միևնույն ժամանակ, նամակագրության մեջ նրանք իրար մի քանի անգամ անվանում են «եղբայր»՝ փոխանակելով շնորհավորանքներ և նվերներ: Սակայն Խաչատուրյանը չի մոռացել ավելի մեծ խնդրանքների մասին:
«Բարի լույս, այսօր երեխաների հարցով Ալտուֆևսկիի հանձնաժողովին եմ, ի՞նչ անեմ»,- գրել է Խաչատուրյանը:
Շուտով Խաչատուրյանը սկսել է ճնշում գործադրել Ռիզաևի վրա, որը ամեն կերպ փորձել է խուսափել աղջիկների հոր հետ խոսակցությունից, բայց վախենալով իր ղեկավարությունից, օգնել է նրան:
Նրանք կարողացել են օգնել Խաչատուրյանին ոչ միայն աղջիկների, այլև վարորդական իրավունքի վկայականի պահպանման հարցում՝ չնայած նրա մի շարք խախտումներին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էս շորերը կես ժամ առաջ տվին, չէ՞». վարչապետ
«էս շորորը կես ժամ առաջ տվին չէ՞, պարզ երևում է, որ նոր են, հենց նոր հագած»,- քիչ առաջ դիմելով Եղվարդ-Աշտարակ ճանապարհի...
ԱՀԱԶԱՆԳ. Քաղաքացու կորցրած անձնագրով 1 մլն դրամի վարկեր է ձևակերպել, վճարումներ կատարել, իսկ ոստիկանությունն անգործություն է դրսևորում
Խաչատուր Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է մի ուշագրավ պատմություն։ Նոյեմբերի 14-ին տաքսու մեջ մոռացե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը Հյուսիսային ավտոկայանում է
«Ետդարձի ճանապարհին մտա Հյուսիսային ավտոկայան»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Շ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի անքաղաքավարությունը վիրավորել է Իտալիայի Սենատի նախագահին Secoloditalia
Իտալական Secoloditalia պարբերականն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս Իտալիա կատարած այցին և դրա շրջանակն...