«Հրապարակ». «Իմ քայլը»-ԲՀԿ «ճակատամարտեր» են սպասվում
«Հրապարակ» թերթը գրում է.
Գագիկ Ծառուկյանին օրերս հրավիրել են Մոսկվա՝ քաղաքական շրջանակների հետ հանդիպումների։ Նա երկար չի մնացել, ընդամենը 1-2 օր, եւ երեկ արդեն վերադարձել է։ Մեր մոսկովյան աղբյուրներն ասում են, որ այցի նպատակը եղել է Ծառուկյանին եւ ԲՀԿ-ին «դուխ տալը», քանզի վերջին շրջանում, հատկապես խորհրդարանում սրվել են «Իմ քայլը»-ԲՀԿ հարաբերությունները, եւ առաջիկայում մեծ «ճակատամարտեր» են սպասվում՝ բյուջեի հողի վրա։
Ռուսները կրկին հասկացրել են, որ Հայաստանում պետք է արմատական ընդդիմություն ձեւավորվի, եւ ամենահարմար ուժն այդ առումով ԲՀԿ-ն է, ում իրենք պատրաստ են աջակցել։
Այցի մասին պաշտոնական հաղորդագրության մեջ ասված է, որ ՌԴ Պետդումայի իշխող «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Սերգեյ Նեւերովի հրավերով Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը եղել է Մոսկվայում, որտեղ մասնակցել է «ԱՊՀ անդամ պետությունների քաղաքական կուսակցությունների եւ դաշինքների խմբակցությունների փոխգործակցության դերը միջխորհրդարանական գործընկերության շրջանակում» թեմայով համաժողովին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վանեցյանը հրաժարական տվեց, հայտնի է` ով է փոխարինում նրան
Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց: Ֆեդերացիայի նախագահի ԺՊ է նշանակվել Արմեն Մելիքբ...
Սերժ Սարգսյանին ձերբակալելու հարց օրակարգում եղե՞լ է, թե՞ ոչ. Վանեցյանի սկանդալային պատասխանները
168.am-ի «Պրեսինգ» հաղորդմանը տված հարցազրույցում ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՖՖ արդեն նախկին նախագահ Արթուր Վանեցյանն ի թիվս բա...
Չգիտեմ վատիկանների ո՞ր պադվալներում են պախկված, վզներից բռնելու ենք տանենք կանգնեցնենք դատարանները. Նիկոլ Փաշինյան
Միլանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, ներկաներից մեկը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, հայտարարեց, որ ճիշտ կլինի այս կա...
Սուրիկ Խաչատրյանին կկալանավորեն
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել. դատարանը որոշե...