ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ժամանեցին Հռոմ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը նոյեմբերի 21-ին ժամանեցին Հռոմ: «Չամպինո» միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորեց Իտալիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ստեֆանո Ձանինին և Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը:
Հռոմում ՀՀ վարչապետը կայցելի Իտալիա Սենատ, որտեղ կհանդիպի Սենատի նախագահ Մարիա Էլիբետա Կազելատիին:
Հաջորդ օրը` նոյեմբերի 22-ին, Նիկոլ Փաշինյանը կայցելի Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության և տնտեսական զարգացման նախարարություններին կից Իտալիայի արտաքին ինստիտուտ(ICE), որտեղ կհանդիպի ICE նախագահ Կառլո Ֆեռռոյի հետ:
Նախատեսվում է, որ վարչապետը հարցազրույց կտա իտալական «Corriere della Sera» օրաթերթին:
Այնուհետև Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը կմեկնեն Հռոմի Սուրբ Նիկողայոս հայ կոթողիկե եկեղեցի և Լևոնյան վարժարան, որտեղ նրանց կդիմավորեն Հայաստանի,Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ Տեր Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանը և Գերապայծառ Հայր Նարեկ վարդապետ Նամոյանը:
ՀՀ վարչապետը այցելելու է նաև Կիջի պալատ, որտեղ առանձնազրույց է ունենալու Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեի հետ:
ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Իտալիա մեկնարկել է նոյեմբերի 20-ին՝ Վենետիկից: Այնուհետև Փաշինյանը մեկնել էր Միլան, որտեղ ունեցել էր մի շարք հանդիպումներ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վանեցյանը հրաժարական տվեց, հայտնի է` ով է փոխարինում նրան
Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց: Ֆեդերացիայի նախագահի ԺՊ է նշանակվել Արմեն Մելիքբ...
Սերժ Սարգսյանին ձերբակալելու հարց օրակարգում եղե՞լ է, թե՞ ոչ. Վանեցյանի սկանդալային պատասխանները
168.am-ի «Պրեսինգ» հաղորդմանը տված հարցազրույցում ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՖՖ արդեն նախկին նախագահ Արթուր Վանեցյանն ի թիվս բա...
Այսօր ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, ովքեր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ. Սերժ Սարգսյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Զագրեբու...
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում դիտել են Ռ. Շտրաուսի «Եգիպտական Հեղինե» օպերան։&nb...