Դատախազությունն ուսումնասիրում է Իտալիայում Սերժ Սարգսյանի առանձնատուն ունենալու տեղեկությունը
«Գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ-ների մոնիթորինգի արդյունքում այդ հայտարարության վերաբերյալ հրապարակումները ֆիքսել ենք, ուսումնասիրվում է»:
Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն՝ անդրադառնալով այն տեղեկություններին, որ Միքայել Մինասյանը Սերժ Սարգսյանին Իտալիայի Հռոմ քաղաքում 20 միլիոն դոլար արժողությամբ առանձնատուն է նվիրել։
Հիշեցնենք նման տեղեկություն այսօր տարածել էր «Սասնա ծռեր» կուսակցությունը։ Հայտարարությունում, մասնավորապես, նշված էր. «Մենք տեղեկություն ունենք, որ Սերժ Սարգսյանի համար նրա փեսա Միքայել Մինասյանը ուրիշի անունով շքեղ առանձնատուն է գնել Իտալիայի մայրաքաղաք Հռոմի՝ մեծահարուստների մի թաղամասում։ 20 միլիոն ԱՄՆ դոլար արժեք ունեցող այդ առանձնատան հասցեն է՝ Սեյնթ Անսելմո փողոց, համար 10 (Via di Sant’Anselmo, 10)»։
Այս տեղեկության շուրջ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանից։ Նա, սակայն, մեր զանգերին եւ հաղորդագրությանը չպատասխանեց։ Մենք նաեւ դիմեցինք Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին, սակայն մեր գրավոր հարցումը մնաց անարձագանք։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վանեցյանը հրաժարական տվեց, հայտնի է` ով է փոխարինում նրան
Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց: Ֆեդերացիայի նախագահի ԺՊ է նշանակվել Արմեն Մելիքբ...
Սերժ Սարգսյանին ձերբակալելու հարց օրակարգում եղե՞լ է, թե՞ ոչ. Վանեցյանի սկանդալային պատասխանները
168.am-ի «Պրեսինգ» հաղորդմանը տված հարցազրույցում ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՖՖ արդեն նախկին նախագահ Արթուր Վանեցյանն ի թիվս բա...
Չգիտեմ վատիկանների ո՞ր պադվալներում են պախկված, վզներից բռնելու ենք տանենք կանգնեցնենք դատարանները. Նիկոլ Փաշինյան
Միլանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, ներկաներից մեկը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, հայտարարեց, որ ճիշտ կլինի այս կա...
Այսօր ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, ովքեր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ. Սերժ Սարգսյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Զագրեբու...