Թուրքիայի ԱԳՆ-ն կիսով չափ կրճատել է ցեղասպանության թեզերի դեմ պայքարի բյուջեն
Թուրքիայի խորհրդարանի պլանավորման և բյուջեի հարցերով հանձնաժողովը հաստատել է երկրի արտաքին գործերի նախարարությանը կից «Հետազոտությունների և անվտանգության հարցերով գլխավոր վարչության» 2020 թվականի բյուջեն:
Այս մասին տեղեկացնում է yenicaggazetesi.com.tr կայքը:
2020 թվականին այն կկազմի 5,9 միլիոն թուրքական լիրա (մոտ 1 մլն 30 հազ. ԱՄՆ դոլար): 2019 թվականին կառույցին հատկացվել էր 11,2 միլիոն թուրքական լիրա (մոտ 2 մլն ԱՄՆ դոլար):
Թուրքական մի շարք ԶԼՄ-ներ նշում են, որ այս որոշմամբ նվազեցվում է «ցեղասպանության թեզերի դեմ պայքարի բյուջեն», այն դեպքում, երբ շատ երկրների խորհրդարաններ, այդ թվում նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր են ընդունել:
Նշվում է նաև, որ «Հետազոտությունների և անվտանգության հարցերով գլխավոր վարչությունը» զբաղվում է նաև միջազգային հանրությանը Գյուլենական համայնքի մասին թուրքական դիրքորոշումը ներկայացնելով:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ, որի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էս շորերը կես ժամ առաջ տվին, չէ՞». վարչապետ
«էս շորորը կես ժամ առաջ տվին չէ՞, պարզ երևում է, որ նոր են, հենց նոր հագած»,- քիչ առաջ դիմելով Եղվարդ-Աշտարակ ճանապարհի...
ԱՀԱԶԱՆԳ. Քաղաքացու կորցրած անձնագրով 1 մլն դրամի վարկեր է ձևակերպել, վճարումներ կատարել, իսկ ոստիկանությունն անգործություն է դրսևորում
Խաչատուր Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է մի ուշագրավ պատմություն։ Նոյեմբերի 14-ին տաքսու մեջ մոռացե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը Հյուսիսային ավտոկայանում է
«Ետդարձի ճանապարհին մտա Հյուսիսային ավտոկայան»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Շ...
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Նոր Հաճնում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաք՝ ծանոթանալու այնտեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրերին։&n...