Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը նոր պետ ունի
Նոյեմբերի 20-ին ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը ոստիկանության ղեկավար կազմին և ներքին անվտանգության վարչության անձնակազմին ներկայացրեց ստորաբաժանման նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Արա Մկրտչյանին։
Արա Մկրտչյանը երկար տարիներ ոստիկանության ու քննչական ծառայությունում զբաղեցրել է տարբեր պաշտոններ։
Արման Սարգսյանը կարևորեց ոստիկանության ներքին անվտանգության վարչության դերն ու նշանակությունը ոստիկանության համակարգում՝ նշելով, որ իրավապահ կառույցի ներքին անվտանգությունն ապահովող այս ստորաբաժանման գերխնդիրը՝ ոստիկանությունն արատավոր երևույթներից զերծ պահելն ու յուրաքանչյուր խախտմանը համարժեք գնահատական տալն է։ Արման Սարգսյանն այս ուղղությամբ տվեց կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։
Արա Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և նշեց, որ ներքին անվտանգության վարչության առջև դրված խնդիրները կիրականացվեն բարձր պատասխանատվությամբ։
Հանդիպմանը քննարկվեցին նաև ոստիկանության ներքին անվտանգության վարչության գործունեությանը վերաբերող այլ հարցեր ևս։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էս շորերը կես ժամ առաջ տվին, չէ՞». վարչապետ
«էս շորորը կես ժամ առաջ տվին չէ՞, պարզ երևում է, որ նոր են, հենց նոր հագած»,- քիչ առաջ դիմելով Եղվարդ-Աշտարակ ճանապարհի...
ԱՀԱԶԱՆԳ. Քաղաքացու կորցրած անձնագրով 1 մլն դրամի վարկեր է ձևակերպել, վճարումներ կատարել, իսկ ոստիկանությունն անգործություն է դրսևորում
Խաչատուր Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է մի ուշագրավ պատմություն։ Նոյեմբերի 14-ին տաքսու մեջ մոռացե...
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Նոր Հաճնում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաք՝ ծանոթանալու այնտեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրերին։&n...
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Եղվարդում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղվարդ, որտեղ ծանոթացել է Եղվարդի թիվ 2 մսուր-մանկապարտեզի վերանորոգման սուբվենցիոն ծ...