Խաչատուրյան քույրերի դատական գործը նոր փուլ է ստանում
Սեփական հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի փաստաբանները խնդրում են, որ իրենց գործը քննվի երդվյալ ատենակալների դատարանի կողմից, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ներկա պահին աղջիկներին մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ մի խումբ անձանց կողմից սպանություն հոդվածով։ Միևնույն ժամանակ մեղադրանքի մեջ նշվում է, որ իրենց գործողությունները հետևանք են եղել տուժողի` այսինքն` իրենց հոր, գործողությունների։
«Մենք միջնորդություն ենք ներկայացրել` ուսումնասիրելու գործը երդվյալ ատենակալների մասնակցությամբ», – հայտնել է փաստաբան Ալեքսեյ Լիպցերը։
Նա ավելացրել է, որ երդվյալ ատենակալների դատարանն ավելի անաչառ է համարում։
Ավելի վաղ, Լիպցերի դիմումի համաձայն, փորձաքննություն է անցկացվել և պարզվել է, որ հայրն իր դստրերի առողջությանը ծանր վնաս է հասցրել։
Հիշեցնենք` Միխայիլ Խաչատուրյանի աղմկահարույց սպանությունը տեղի էր ունեցել Մոսկվայում 2018 թվականի հուլիսի 27-ին։ 57-ամյա տղամարդու դիակը` վզի և կրծքավանդակի բազմաթիվ կտրած–ծակած վերքերով, հայտնաբերվել էր Մոսկվայի Լոբաչևսկի մայրուղում գտնվող տան շքամուտքում։ Երեք դուստրերը, որոնք մեղադրվում են հոր սպանության մեջ, խոստովանել են, որ իրենք են սպանել հորը։ Քննության ընթացքում պարզվել է, որ Խաչատուրյանը տարիներ շարունակ բռնության է ենթարկել դուստրերին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էս շորերը կես ժամ առաջ տվին, չէ՞». վարչապետ
«էս շորորը կես ժամ առաջ տվին չէ՞, պարզ երևում է, որ նոր են, հենց նոր հագած»,- քիչ առաջ դիմելով Եղվարդ-Աշտարակ ճանապարհի...
ԱՀԱԶԱՆԳ. Քաղաքացու կորցրած անձնագրով 1 մլն դրամի վարկեր է ձևակերպել, վճարումներ կատարել, իսկ ոստիկանությունն անգործություն է դրսևորում
Խաչատուր Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է մի ուշագրավ պատմություն։ Նոյեմբերի 14-ին տաքսու մեջ մոռացե...
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Նոր Հաճնում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաք՝ ծանոթանալու այնտեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրերին։&n...
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Եղվարդում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղվարդ, որտեղ ծանոթացել է Եղվարդի թիվ 2 մսուր-մանկապարտեզի վերանորոգման սուբվենցիոն ծ...