Կատարողական վարույթներով կիրառված արգելանքների մասին կարող եք ծանուցվել անվճար SMS-ի միջոցով
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է․
«Հարգելի քաղաքացիներ,
Եթե ցանկանում եք անվճար SMS հաղորդագրության միջոցով ծանուցվել ձեր նկատմամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցվող կատարողական վարույթներով կիրառված արգելանքների մասին, անհրաժեշտ է բջջային հեռախոսից զանգահարել (060)570-402 հեռախոսահամարին, և հետևելով ավտոմատ համակարգի հրահանգներին, հավաքելով ձեր հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ), գրանցվել Ծառայության SMS ծանուցումների գրանցման շտեմարանում։
Գրանցվելուց հետո, եթե ձեր նկատմամբ հարուցվի կատարողական վարույթ, ապա ձեր կողմից գրանցում կատարած բջջային հեռախոսահամարին կստանաք SMS հաղորդագրություն, որում նշված կլինի հարուցված կատարողական վարույթի համարը, պահանջատիրոջ անվանումը (ֆիզիկական անձի դեպքում՝ անուն, ազգանուն) և ձեր գույքի ու դրամական միջոցների վրա կիրառված արգելանքի չափը»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էս շորերը կես ժամ առաջ տվին, չէ՞». վարչապետ
«էս շորորը կես ժամ առաջ տվին չէ՞, պարզ երևում է, որ նոր են, հենց նոր հագած»,- քիչ առաջ դիմելով Եղվարդ-Աշտարակ ճանապարհի...
ԱՀԱԶԱՆԳ. Քաղաքացու կորցրած անձնագրով 1 մլն դրամի վարկեր է ձևակերպել, վճարումներ կատարել, իսկ ոստիկանությունն անգործություն է դրսևորում
Խաչատուր Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է մի ուշագրավ պատմություն։ Նոյեմբերի 14-ին տաքսու մեջ մոռացե...
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Նոր Հաճնում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաք՝ ծանոթանալու այնտեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրերին։&n...
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Եղվարդում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղվարդ, որտեղ ծանոթացել է Եղվարդի թիվ 2 մսուր-մանկապարտեզի վերանորոգման սուբվենցիոն ծ...