«Գրեմմի-2020» մրցանակաբաշխության հավակնորդների անունները հայտնի են
ԱՄՆ արվեստի ու ձայնագրման տեխնիկայի ազգային ակադեմիան հայտարարել է 2020 թվականի Grammy երաժշտական մրցանակի հավակնորդների անունները, փոխանցում է ТАСС գործակալությունը:
Ըստ այդմ՝ տարվա երգ անվանակարգում ներկայացված են Լեդի Գագայի Always Remember Us This Way, Թեյլոր Սվիֆթի Lover, Բիլի Այլիշի Bad Guy, Լյուսիա Կապալդիի Someone You Loved երգերը։
Նոր լավագույն կատարող անվանակարգում հավակնորդների թվում են ամերիկացի երգչուհիներ Բիլի Այլիշը, Մեգի Ռոջերսը և Լիզզոն (Մելիսա Վիվիան Ջեֆերսոն), ռեփեր Lil Nas X-ը, Black Pumas և Tank խմբերը, իսպանացի երգչուհի Ռոսալիան, բրիտանուհի Յոլան։
«Տարվա ձայնագրություն» անվանակարգում 8 թեկնածու է առաջադրված՝ Bon Iver խումբը՝ Hey ստեղծագործությամբ, Բիլի Այլիշը Bad Guy երգով, ամերիկուհի Արիանա Գրանդեն՝ 7 Rings երգով, Գաբրիելա Ուիլսոնը՝ Hard Place ստեղծագործությամբ, ամերիկացի սոուլ-կատարող Խալիդը՝ Talk երգով, Lil Nas X-ը՝ Old Town Road, Լիզզոն՝ Truth Hurts և Post Malone և Սուեյ Լի ռեփերները Sunflower երգով:
Նմանատիպ հոդվածներ
Եղանակ. կտրուկ տաքացում է սպասվում
ՀՀ տարածքում՝ նոյեմբերի 23-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: «Նոյեմբերի 25-28-ին կտրուկ տաքացում ունեն...
Ինչպե՞ս վերականգնել միջնակարգ և հիմնական կրթության կորցրած վկայականն ու ատեստատը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հանրակրթական ուսումնական հաստատության միջն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 330 կիլոմետր ասֆալտը, ինչպես և խոստացել էինք արված է. Նիկոլ Փաշինյան
330 կիլոմետր ասֆալտը, ինչպես եւ խոստացել էինք, արված է: Մնաց մնացածը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշի...
Առաջիկա 4 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ...