Ես շատ լավ գիտեմ խաղաղության արժեքը. ցանկացած, անգամ վատ բանակցություն, գերադասելի է պատերազմից. Սերժ Սարգսյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Զագրեբում (Խորվաթիայի Հանրապետություն) ընթացող Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին, որտեղ հանդես է եկել ելույթով:
Ի թիվս շատ հարցերի, երրորդ նախագահը խոսել է նաև ղարաբաղյան հակամարտության բանակցային ներկա փուլի մասին: Անդրադառնալով Ադրբեջանի ագրեսիվ հայտարարություններին, Սերժ Սարգսյանը նշեց. «Արցախյան հակամարտության ներկայիս բակցային փուլը ինձ մոտ մտահոգություններ է առաջացնում: Որպես մարդ, ով մասնակցել է արցախի ինքնապաշտպանական գործընթացին, ես շատ լավ գիտեմ խաղաղության արժեքը: Այս տեսակետից ցանկացած, անգամ վատ բանակցություն գերադասելի է պատերազմից:
Շատ կարևոր է, որ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերը ստանան միջազգային հանրության անվերապահ աջակցությունը: Ցավոք մենք ականատես ենք, թե ինչպես է Ադրբեջանը շարունակվում զինվել ու սպառնում Արցախին ու Հայաստանին: Ուզում եմ, որ Բաքուն կրկին լսի իմ այս ուղերձը: Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում և այս խնդիրը չունի ռազմական լուծում»,- ասաց Սարգսյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վանեցյանը հրաժարական տվեց, հայտնի է` ով է փոխարինում նրան
Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց: Ֆեդերացիայի նախագահի ԺՊ է նշանակվել Արմեն Մելիքբ...
Չգիտեմ վատիկանների ո՞ր պադվալներում են պախկված, վզներից բռնելու ենք տանենք կանգնեցնենք դատարանները. Նիկոլ Փաշինյան
Միլանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, ներկաներից մեկը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, հայտարարեց, որ ճիշտ կլինի այս կա...
Սուրիկ Խաչատրյանին կկալանավորեն
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել. դատարանը որոշե...
Այսօր ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, ովքեր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ. Սերժ Սարգսյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Զագրեբու...