Էլեկտրաէնրգիայի և գազի սակագների փոփոխություն առայժմ չի սպասվում. Բաղրամյան
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այս պահին քննարկում է հայկական էլեկտրակայանի նորոգման ժամկետների հետ կապված հիմնական խնդիրը։
Հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ 2020 թվականին որոշակի աշխատանքների ճշտման հարց կա, թե քանի օրով է ատոմակայանը կանգնելու նորոգման։
«Ցանկացած տարի գիտեք այն կանգնում է լիցքավորման եւ նորոգման, սակայն վերջին 2–3 տարում դրանք ավելի երկար կանգառներ էին, կապված նաեւ կյանքի ժամկետի երկարաձգման հետ։ Հիմա ճշգրտվում են այդ աշխատանքների վերջնական գրաֆիկները, համաձայն որի կորոշվի, թե որքան ժամանակով է կայանը կանգնելու։ Դրանից ելնելով կունենանք ընդհանուր հաշվեկշիռը, որը էլեկտրաէներգիայի սակագների ձեւավորման հիմնական ազդեցություն ունեցող գործոնն է։ Կարծում եմ բավականին ռեսուրսներ կգտնվեն, որպեսզի գործող գները նույնը մնան»։
Անդրադառնալով գազի գնին՝ Բաղրամյանն ասաց, որ մինչեւ ապրիլ գազի գինը նույնը կմնա։
«Ինչպես տեղեկացրել է փոխվարչապետ Գրիգորյանը՝ բանակցության արդյունքում նման միջանկյալ որոշում է կայացվել, իսկ հիմնական երկարաժամկետ սակագնային պլանը դեռեւս քննարկվում է, շատ բան կախված է նրանից, թե սահմանին գազի գնի համար ինչ գին կսահմանվի»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էս շորերը կես ժամ առաջ տվին, չէ՞». վարչապետ
«էս շորորը կես ժամ առաջ տվին չէ՞, պարզ երևում է, որ նոր են, հենց նոր հագած»,- քիչ առաջ դիմելով Եղվարդ-Աշտարակ ճանապարհի...
ԱՀԱԶԱՆԳ. Քաղաքացու կորցրած անձնագրով 1 մլն դրամի վարկեր է ձևակերպել, վճարումներ կատարել, իսկ ոստիկանությունն անգործություն է դրսևորում
Խաչատուր Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է մի ուշագրավ պատմություն։ Նոյեմբերի 14-ին տաքսու մեջ մոռացե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը Հյուսիսային ավտոկայանում է
«Ետդարձի ճանապարհին մտա Հյուսիսային ավտոկայան»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Շ...
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Նոր Հաճնում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաք՝ ծանոթանալու այնտեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրերին։&n...