Առաջարկվում է կրկնակի չզննել դատապարտյալների հանձնուքները
Արդարադատության նախարարությունը նախատեսում է կրկնակի չզննել կալանավորված անձանց կամ դատապարտյալների համար նախատեսված հանձնուքները, ծանրոցները և անձնական իրերը սարքի միջոցով ստուգելուց հետո։ Այսինքն՝ այդ հանձնուքներում արգելված իրերի առկայության մասին հիմնավոր կասկածի բացակայության պայմաններում քրեակատարողական ծառայողները դրանք կրկնակի չեն ստուգի։
Նման նախագիծ է Արդարադատության նախարարությունը ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Նախարարությունը ընդգծել է, որ հանձնունքերը կրկնակի չզննելու արդյունքում քրեակատարողական հիմնարկներում կբացառվեն արհեստական հերթեր առաջանալու ռիսկերը, իսկ քրեակատարողական ծառայողները կազատվեն ձևական բնույթի գործողություններ կատարելու ավելորդ ծանրաբեռնվածությունից:
Արդարադատության նախարարության հաղորդմամբ՝ բոլոր քրեակատարողական հիմնարկները համալրված են հանձնուքները, ծանրոցները և անձնական իրերը զննելու սարքերով։
Այնինչ դրանց միջոցով ստուգելուց հետո քրեակատարողական ծառայողները կրկնակի զննում, կտրատում, առանձին տարաների մեջ են տեղափոխում այդ իրերը, թեև զննող սարքը ցուցադրում է ստուգվող իրերի և առարկաների բաղադրությունը:
«Տեխնիկական սարքով զննելուց հետո, առանց հիմնավոր կասկածի առկայության, կրկին զննելը (ձևական պահանջը պահպանելը) կարող է առաջացնել քաղաքացիների արհեստական կուտակումներ և պատճառ դառնալ վերջիններիս արդարացի դժգոհության։ Ավելին, ձևական պահանջի պահպանումը համապատասխան քրեակատարողական ծառայողների համար կառաջացնի աշխատանքային ավելորդ ծանրաբեռնվածություն»,- նախագծում նշել է նախարարությունը։
Նշենք, որ Կառավարության 2006 թվականի որոշմամբ՝ հանձնուք հանդիսացող հացաբուլկեղենը, ձուկը, պանիրը, երշիկեղենը և մսեղենը կտրատվում է, պահածոները բացվում և տեղափոխվում են մեկ այլ տարայի մեջ, ծխախոտների տուփերը բացվում և ստուգվում են, կոնֆետներն ընդունվում են առանց փաթեթավորման, անհրաժեշտության դեպքում բաժանվում են կտորների։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էս շորերը կես ժամ առաջ տվին, չէ՞». վարչապետ
«էս շորորը կես ժամ առաջ տվին չէ՞, պարզ երևում է, որ նոր են, հենց նոր հագած»,- քիչ առաջ դիմելով Եղվարդ-Աշտարակ ճանապարհի...
ԱՀԱԶԱՆԳ. Քաղաքացու կորցրած անձնագրով 1 մլն դրամի վարկեր է ձևակերպել, վճարումներ կատարել, իսկ ոստիկանությունն անգործություն է դրսևորում
Խաչատուր Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է մի ուշագրավ պատմություն։ Նոյեմբերի 14-ին տաքսու մեջ մոռացե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը Հյուսիսային ավտոկայանում է
«Ետդարձի ճանապարհին մտա Հյուսիսային ավտոկայան»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Շ...
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Նոր Հաճնում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաք՝ ծանոթանալու այնտեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրերին։&n...