Աբովյանում բացահայտվել է բնակարանային գողության և գողության փորձերի 10 դեպք
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է բնակարանային գողության և գողության փորձերի տաս դեպք: Մեկ անձ ձերբակալվել է:
Նախնական տվյալներով՝ 2019թ. նոյեմբերի 18-ին, Աբովյան քաղաքի բնակչուհուց ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ 2019թ. հոկտեմբերի 26-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, իրենց տան պատուհանի մոտ նկատել է անհայտ անձի, ով փորձել է բացել պատուհանը, սակայն իրեն նկատելով` դիմել է փախուստի: Այնուհետև իրենց տնից քիչ հեռու ենթադրյալ հանցագործություն կատարած անձը բռնվել է քաղաքացու մոր և հարևանությամբ բնակվող տղամարդու կողմից:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով:
Նախաքննության ընթացքում պարզվել է բնակարանից առերևույթ գողության փորձ կատարած անձի ինքնությունը, ով Մայակովսկի գյուղի բնակիչ է` ծնված 1987 թվականին: Վերջինս ձերբակալվել է:
Իրականացված լայնածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է Մայակովսկի գյուղի բնակչի կողմից նախկինում կատարված բնակարանային գողության և գողության փորձի 5-ական դեպք:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ` նշված անձի կողմից հնարավոր այլ հանցավոր դրսևորումները բացահայտելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 1 զոհ, 2 վիրավոր․ նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Դավիթ Բեկի փողոցում։ Auroranews-ին հայտնի դարձավ, որ վթ...
Դաժան ու ողբերգական դեպք Նոր-Հաճնում. բնակարանում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ և նրա 4 թոռնիկների դիերը shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանությա...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Սուխումիում երկու «օրենքով գողի» գնդակահարումից
Երեկ կեսօրին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի կենտրոնում դիմակավոր 3 անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել «Սան Ռեմո»...
Լուսադեմին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալը դիմել է փախուստի news.am
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 05։00-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժման մեջ գտնվող ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատ...