Թրամփին տուգանել են 2 մլն դոլարով
Նյու Յորքում դատարանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պարտավորեցրել է մի ամբողջ շարք բարեգործական կազմակերպությունների որպես տուգանք 2 մլն դոլար վճարել սեփական բարեգործական հիմնադրամի աշխատանքի չարաշահման պատճառով, որի միջոցները Թրամփն օգտագործել է անձնական քաղաքական եւ բիզնես շահերի համար, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
Դատավոր Սելիեն Սքարփուլլան տուգանքի մասին որոշում է կայացրել հայցով, որը Թրամփի դեմ ներկայացրել էր Նյու Յորքի գլխավոր դատախազությունը Trump Foundation-ի չարաշահման գործով:
Դատավորը որոշել է, որ Թրամփը անօրինականորեն ազդել է իր նախընտրական քարոզարշավի աշխատակիցների վրա 2016 թվականին Այովայում կուսակցական նախընտրական համաժողով նախապատրաստելիս վետերանների համար դրամական միջոցներ հավաքելու միջոցառումներ անցկացնելու համար:
Անցյալ ամիս Թրամփի իրավաբանները եւ Նյու Յորքի գլխավոր դատախազությունը համաձայնագիր էին ստորագրել հիմնադրամն լուծարելու եւ հիմնադրամի հաշիվներին մնացած գրեթե 1,7 մլն դոլարը այլ հասարակական կազմակերպություններին վերաբաշխելու մասին:
Նմանատիպ հոդվածներ
«Բրաբուս քշողները» ֆինանսական աջակցություն չպետք է․ վարչապետ
Մարդուն կարելի է հաց տալ մեկ օր, երկու օր , մի շաբաթ, մի տարի, հինգ տարի, տասը տարի, բայց հետոն ի՞նչ է լինելու: Այս մասի...
«Ցանկանում էր Տուն գնալ»․ մահացել է Հակոբ Արշակյանի հայրը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուզում եմ ձեզ մի փոք...
Շեֆին պաշտպանելիս կոկային բառն է ճիշտ օգտագործել․ Ալեն Սիմոնյանը՝ հանրապետականներին
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նախկինում ասել եմ, հիմա նորից եմ ասում` Աշոտյանին մեկ...
Հայաստանը նոր Су-30СМ կործանիչներ ձեռք կբերի․ Դավիթ Տոնոյան
Հայաստանը Ռուսաստանի հետ պայմանագրով նախատեսված 4 Су-30СМ կործանիչ ձեռք կբերի 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին։ Այ...