«ՀուԶանք ու Զանգ» ներկայացման ծախսերը հնարավոր էր կրճատել. ի՞նչ ծախսեր են կատարվել
Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից տարածքում նոյեմբերի 2-ին կայացած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման միայն տեխնիկայի վարձակալության 330 000 դրամ կազմած ծախսերը հնարավոր էր գրեթե կրկնակի կրճատել` դարձնելով առավելագույնը 150 000 դրամ:
Ըստ «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման նախահաշվի` տեխնիկայի վարձակալության ծախսերը կազմել են 330 000 դրամ, որից 280 000 դրամ` ձայնային տեխնիկայի լրակազմի (1 օր` 6 դինամիկ, 2 միկրոֆոն, 1 հնչյունային վահանակ), և 50 000 դրամ`պրոյեկտորի 1 օրվա վարձակալության համար:
Tert.am-ը կամայական ընտրված կազմակերպությունից հետաքրքրվել է`առավելագույնը որքա՞ն կկազմեին նշված տեխնիկայի վարձատրության ծախսերը:
Ըստ միջոցառումների կազմակերպմամբ զբաղվող «Holiday Events» ընկերության գնացուցակի` նշված տեխնիկայի վարձակալության ծախսերը կկազմեն 125 000:
1 դինամիկի 1-օրյա վարձատրությունը 10 000 դրամ է, 6 դինամիկ`60 000 դրամ:
Կազմակերպությունը 3300 լումեն հզորությամբ 1 պրոյեկտորը 1 օրվա վարձակալության համար տրամադրում է 20 000 դրամով, 6000 լումեն հզորությամբ պրոյեկտորը կարժենա մոտավորապես 35 000 դրամ: 2 միկրոֆոնի 1-օրյա վարձակալությունը, ըստ այդ կազմակերպության, կարժենա 20 000 դրամ, 1 հնչյունային վահանակի 1-օրյա վարձակալության համար անհրաժեշտ կլինի վճարել 25 000 դրամ:
«Prokat.am» ընկերությունում գնային մեծ տարբերություն չկա:
3000 լումեն հզորությամբ 1 պրոյեկտորի 1-օրյա վարձակալությունը կարժենա 10 000 դրամ, «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման ժամանակ օգտագործվել է 6000 լումեն հզորությամբ պրոյեկտոր, որը, ըստ այս կազմակերպության, կարժենա մոտավորապես 20 000 դրամ` 1 օրվա համար:
«Prokat.am» ընկերությունը դինամիկների զույգը 1 օրով տրամադրում է 25 000 դրամով, 6 դինամիկը կարժենա 75 000 դրամ: 2 միկրոֆոնի մեկօրյա վարձակալությունն արժե 14 000 դրամ:
«Prokat.am»-ը հնչյունային վահանակի չի տրամադրում վարձակալության համար:
Երևանի ավագանու անդամ, «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման մասնակից Հասմիկ Խաչունցը նշել է, որ միայն 2 շաբաթ առաջ է տեղեկացել, որ ներկայացումը ԿԳՄՍ նախարարությունից դրամաշնորհ է ստացել: «Երբ իմացել եմ դրամաշնորհի մասին, էթիկապես ճիշտ չեմ համարել գումարի չափ հարցնել և ծախսերի մեջ խորամուխ լինել, որովհետև ես ընդամենը մասնակից եմ եղել»,-ասաց Խաչունցը`նշելով նաև, որ ներկայացման մասնակիցները չեն վարձատրվել:
Հիշեցնենք` մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից տարածքում նոյեմբերի 2-ին կայացած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել է 2.7 միլիոն դրամ:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վրաստանում տուգանում են Հայաստանի տաքսու վարորդներին. տուգանքը կազմում է 30.000 ՀՀ դրամ
auroranews.am-ի լրատվական բաժին զանագահարել է Վրաստանից ժամեր առաջ վերադարձած վարորդը, ով ներկայացրեց իրավիճակն որում հա...
Առաջարկում եմ հարկերը միանգամից բարձրացնել մի 200%-ով. Սամսոն Գրիգորյանը վրդովված է
«Կասեցում» քաղաքացիական շարժման ղեկավար, գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Кто следующий, Госпо...
Ձյուն է տեղում Հայաստանի մի շարք մարզերում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 10:26-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհ...
Սպասվում է սառնամանիք և ճանապարհների սառցակալում. Գագիկ Սուրենյան
Հայաստանում նոյեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը տեղի ունեցած ձյան ու ձնախառն անձրևի մասին SHANTNEWS.am-ի եթերում զրուցել է ԱԻ...