Սևան քաղաքում պայմանագրային զինծառայողի են դանակահարել
Գեղարքունիքի Սևան քաղաքում դանակահարություն է տեղի ունեցել։
Որոշ տեղեկություններով` դանակահարված երիտասարդը ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող է։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել է ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից։
«Նոյեմբերի 3–ին, ժամը 21։30 Սևան ԲԿ–ից հաղորդում է ստացվել, որ կտրած -ծակած վերքեր ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1992 թ–ին ծնված մի երիտասարդ։ Հիվանդանոց մեկնած խումբը պարզել է, որ ժամը 21–ի սահմաններում Սևան քաղաքի Կոմիսարների փողոցում անձնական խնդիրներով ծագած վեճի ժամանակ նշված երիտասարդը ծեծի է ենթարկել մեկ այլ երիտասարդի, վերջինս էլ խոհանոցային դանակով հարվածել է նրան»,–հայտնել են ոստիկանությունից։
Դանակահարողը նոյեմբերի 4–ին ժամը 2–ին մեղայականով ներկայացել է ոստիկանության բաժին և տվել ինքնախոստովանական բացատրություն։
Մեզ հասած որոշ տեղեկություններով` դանակահարվածը ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող է։
Տեղեկությունը ճշտելու նպատակով Auroranews.am-ը կապ հաստատեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով խնդրեց ավելի ուշ զանգահարել:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնաբերվել է Երևանում մահվան ելքով կրկնակի վրաերթ կատարած ու դեպքի վայրից հեռացած վարորդը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 2-ին, Երեւանի ճանապարհային ոստիկանության, ոստիկանության Մաշտոցի բաժնի...
ՀՐԱՏԱՊ․ Զորամասի զինանոցում հայտնաբերված վիրավոր զինծառայողը մահացել է
04.11.2019թ.՝ ժամը 19:30-ի սահմաններում, N զորամասի զինանոցում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Է...
Մահվան ելքով ավտովթար Արագածոտնի մարզում
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 00:40-ի սահմաններում Mercedes մակնիշի...
Սպանության փորձ՝ Կոտայքի մարզում. կրակոցներ են արձակել «Հայաստան» հանրախանութի սեփականատիրոջ որդու մեքենայի ուղղությամբ
Երեկ՝ նոյեմբերի 1-ին, հրազենի գործադրմամբ սպանության փորձ է կատարվել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com...