ՔԿ-ն պարզում է 29-ամյա երիտասարդի սպանության փորձի հանգամանքները
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Երևանի բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախնական տվյալներով՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, Երևանի 29-ամյա բնակչին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, 2019թ. նոյեմբերի 1-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, նախապես հետապնդելով 29-ամյա երիտասարդի կողմից վարած «Lexus es250» մակնիշի ավտոմեքենան, Երևան-Սևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում՝ դեպի Ծաղկաձոր տանող ավտոճանապարհին, ավտոմեքենայով վարորդի կողմից հավասարվելով «Lexus es250» ավտոմեքենայի ընթացքին, իր մոտ ապօրինի պահվող 9մմ տրամաչափի հրազենից 4 կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չկարողանալով հանցագործությունն ավարտին հասցնել՝ դիմել է փախուստի:
Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործով 29-ամյա երիտասարդը և 54-ամյա տղամարդը, ով դեպքի պահին նրա հետ գտնվում էր ավտոմեքենայում, տուժող են ճանաչվել:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել է 4 հատ 9մմ տրամաչափի կրակված պարկուճ, տուժողներից վերցվել են կրակոցի արգասիքների նմուշներ, նշանակվել են դատաքիմիական, դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություններ, առգրավվել է 54-ամյա տղամարդու ներկայացրած գազային ատրճանակը, որով վերջինս փորձել է վախեցնել մահափորձ կատարողին:
Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի (անձանց) ինքնությունը, ինչպես նաև՝ 29-ամյա երիտասարդին հետապնդած ավտոմեքենայի մակնիշը պարզելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնաբերվել է Երևանում մահվան ելքով կրկնակի վրաերթ կատարած ու դեպքի վայրից հեռացած վարորդը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 2-ին, Երեւանի ճանապարհային ոստիկանության, ոստիկանության Մաշտոցի բաժնի...
ՀՐԱՏԱՊ․ Զորամասի զինանոցում հայտնաբերված վիրավոր զինծառայողը մահացել է
04.11.2019թ.՝ ժամը 19:30-ի սահմաններում, N զորամասի զինանոցում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Է...
Մահվան ելքով ավտովթար Արագածոտնի մարզում
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 00:40-ի սահմաններում Mercedes մակնիշի...
Սպանության փորձ՝ Կոտայքի մարզում. կրակոցներ են արձակել «Հայաստան» հանրախանութի սեփականատիրոջ որդու մեքենայի ուղղությամբ
Երեկ՝ նոյեմբերի 1-ին, հրազենի գործադրմամբ սպանության փորձ է կատարվել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com...