Կաշառքով կանխորոշել են ֆուտբոլային խաղի ավարտը, բուքմեյքերական ընկերությանը խոշոր վնաս հասցրել
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով մարդու և կազմակերպությունների իրավունքներն ու ազատությունները պահպանելու սկզբունքին և որպես առաջնահերթություն դիտարկելով կոռուպցիայի հակազդման և հանցավորության դեմ պայքարի օրենքով իրեն վերապահված գործառույթների իրականացումը, 2019թ. սեպտեմբերին հանցագործության մասին հաղորդում ստանալով բուքմեյքերական ընկերությունից, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ «Մասիս» ֆուտբոլային ակումբի ղեկավար անձնակազմի ներկայացուցիչը և մարզիկներից մեկը, նախնական համաձայնությամբ, կաշառքի դիմաց համաձայնեցված գործողությունների արդյունքում դիտավորությամբ կանխորոշել են 06.09.2019-ին կայացած «Տորպեդո Երևան» և «Մասիս» ֆուտբոլային ակումբների խաղի արդյունքը ձեռնտու հաշվով և ապահովել «Տորպեդո Երևան» ֆուտբոլային ակումբի հաղթանակը, իսկ մի շարք անձանց կողմից դրա շուրջ կատարված խաղադրույքների հետևանքով բուքմեյքերական ընկերությանը պատճառվել է խոշոր չափերով գույքային վնաս:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով: Գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա հանցագործություն կատարած հիշյալ անձինք ներգրավվել են որպես մեղադրյալ, նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Պարզված հանգամանքները փոխանցվելու են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա և ՈՒԵՖԱ՝ հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները պարզելու, նույնանման երևույթներն ապագայում բացառելու նպատակով։ Նախաքննությունը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Զորամասի զինանոցում հայտնաբերված վիրավոր զինծառայողը մահացել է
04.11.2019թ.՝ ժամը 19:30-ի սահմաններում, N զորամասի զինանոցում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Է...
Հայտնաբերվել է Երևանում մահվան ելքով կրկնակի վրաերթ կատարած ու դեպքի վայրից հեռացած վարորդը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 2-ին, Երեւանի ճանապարհային ոստիկանության, ոստիկանության Մաշտոցի բաժնի...
Մահվան ելքով ավտովթար Արագածոտնի մարզում
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 00:40-ի սահմաններում Mercedes մակնիշի...
Սպանության փորձ՝ Կոտայքի մարզում. կրակոցներ են արձակել «Հայաստան» հանրախանութի սեփականատիրոջ որդու մեքենայի ուղղությամբ
Երեկ՝ նոյեմբերի 1-ին, հրազենի գործադրմամբ սպանության փորձ է կատարվել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com...