Կենդանաբանական այգու հայտարարությունը՝ այգուն վնաս հասցրած շների մասին
Երևանի կենդանաբանական այգին հերթական հաղորդագրությունն է տարածել, որը վերաբերում է այն շներին, որոնք, պնդումների համաձայն, վնասներ են հասցրել այգուն՝ 3 կենգուրուի և մուֆլոնների անկման պատճառ դառնալով.
«Այս գիշեր Երևանի կենդանաբանական այգում իրականացված աշխատանքների արդյունքում տարածքում հայտնաբերվել և բռնվել են թվով 5 թափառող կենդանիներ (3 էգ, 2 արու), որոնցից մեկն արտաքին զննությամբ խոշոր է։ Շները թմրեցվել են հատուկ հեռահար թմրեցման սարքի միջոցով, տեղադրվել վանդակների մեջ և պահվել Երևանի կենդանաբանական այգու կլինիկայի տարածքում, իսկ այսօր կեսօրին փոխանցվել են «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ աշխատակիցներին, որտեղ արդեն կիրականացվեն հետագա գործողությունները։
Ընդգծենք, որ բռնված թափառող կենդանիները թմրեցվել են կենդանիների համար անվտանգ և անցավ տարբերակով և նույն կարգավիճակով փոխանցվել վերոնշյալ կենտրոն:
Երևանի կենդանաբանական այգու խնդրանքով հայտնաբերված թափառող կենդանիներից մեկը «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ կողմից իրականացվող գործողություններից հետո կվերադարձվի Այգի և կդառնա մեր բնակիչը՝ օգնելով մեզ գիշերային պահակություն իրականացնելու գործում»,- ասված է հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վրաստանում տուգանում են Հայաստանի տաքսու վարորդներին. տուգանքը կազմում է 30.000 ՀՀ դրամ
auroranews.am-ի լրատվական բաժին զանագահարել է Վրաստանից ժամեր առաջ վերադարձած վարորդը, ով ներկայացրեց իրավիճակն որում հա...
Ձյուն է տեղում Հայաստանի մի շարք մարզերում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 10:26-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհ...
Արա Բաբլոյանը չի բացառում, որ ՄԻԱՎ-ով վարակված երեխան իրենց կենտրոնում վարակված լինի
Արաբկիր բժշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանը չի բացառում, որ ՄԻԱՎ-ով վարակված երեխան իրենց կենտրոնում վարակված լինի:&n...
Ուշադրություն. Լարսը փակ է
Վրաստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ ձյան տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ...