«Հրապարակ». Արարատ Միրզոյանն իր սանիկի՝ Նարեկ Զեյնալյանի հետ, պայքարի մեջ է Արսեն Թորոսյանի հետ
«Հրապարակ» թերթը գրում է.
Արսեն Թորոսյանն ամեն ինչ անում է, որ կյանքի կոչի իր երազանքների նախագիծը՝ հակածխախոտային օրենքը։ Նա հանդիպումներ է նախաձեռնել ընդդիմադիր ֆրակցիաների հետ, որպեսզի նախագծի լոբբինգն անի։
Երեկ փակ հանդիպում է կայացել ԲՀԿ-ականների հետ։ Թորոսյանը, բնականաբար, հիմնավորել է իր տեսակետը, ԲՀԿ-ականները նրան փոխանցել են, որ դեռ վերջնական որոշում չունեն, թե նախագծի վերաբերյալ ինչ դիրքորոշում են հայտնելու, եւ նախարարի պատասխաններից հետո թերեւս կձեւավորվի այդ դիրքորոշումը։ Հարցեր են հնչել խնդրի թե՛ տնտեսական, թե՛ առողջապահական բաղադրիչների մասին։
Հիշեցնենք, որ վերջերս էլ նա հանդիպում էր ունեցել «Իմ քայլի» հետ, որը, սակայն, մեծ հաշվով տապալվել էր, քանի որ 88 հոգանոց խմբակցությունից հաշվված մարդիկ էին մասնակցել։
Լուրեր էին շրջում, որ նման հրահանգ է տվել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, որն իր սանիկի՝ Նարեկ Զեյնալյանի հետ, շարունակական պայքարի մեջ է առողջապահության նախարարի հետ։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանն ընտանիքով տեղափոխվել է Սերժ Սարգսյանի առանձնատուն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում ուղիղ միացմամբ դիմել է հանրությանը: «Հանրապետության թիվ 1 առանձնատան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչո՞ւ է չարտերային չվերթով մեկնել ԱՄՆ. Նիկոլ Փաշինյանը պարզաբանում է
«Մենք բամբասանքները չենք թողնելու անպատասխան, որովհետև մեզ համար կարևոր է, որ մարդիկ իմանան ճշմարտությունը»,- ֆեյսբուքյա...
Կենդանաբանական այգու տնօրենը հրաժարական տվեց
Երևանի կենդանաբանական այգու տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել, որում ասվում է. Հարգելի՛ գործընկերներ, ընկերն...
Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել եմ պաշտոնն ազատելու դիմում գրել. փոխքաղաքապետ
Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հաշվի առնելով վերջին շրջանում Երեւանի կենդանաբանական այգու կ...