Ձնաբուք և արգելափակված բեռնատարներ․ Շիրակի մարզ
Գյումրի-Բավրա միջպետական ավտոճանապարհի «Ղոչի աղբյուր» կոչվող հատվածն է: Մարզի ամենադժվարանցանելի, շրջադարձային տեղամասերից մեկն է, որտեղ առավոտից արգելափակվել էին վրացական ու թուրքական բեռնատարները: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։
Ձյան հաստ շերտը ու տեղ-տեղ մերկասառույցը ամառային անվադողերով երթևեկող բեռնատարներին ճանապարհը շարունակել թույլ չէին տվել: Տասնյակ բեռնատարներ մնացել էին ճանապարհի հենց մեջտեղում։
Ճանապարհաշինական ընկերության աշխատակիցներն աղ ու ավազով ճանապարհը մշակում էին, արդյունքում` կարողացել էին մոտ մեկ տասնյակ բեռնատար արգելափակումից դուրս բերել, բայց Գյումրիից դեպի Բավրա բեռնատարների հոսքը շարունակվում էր, ու նորից խցանումներ էին առաջանում:
Մարդատար մեքենաների համար ճանապարհը դարձել էր միակողմանի։ Կանխատեսված ձյան տեղումները վարորդներին չէին շտապեցրել ամառային անվադողերը ձմեռայինով փոխարինել, շատերը դժարանցանելի ճանապարհը կեսն էլ չանցած հետ էին դարձել։
Աշոցքում տեղումներն ուղեկցվում էին նաև ձնաբքով, ինչը սպասարկող ընկերության գործն ավելի էր բարդացնում: Մաքրված ձյունը նորից երթևեկելի հատվածում էր հայտնվում:
Գյումրի-Բավրա 30 կմ-անոց ճանապարհն անցանելի դարձնելու համար 5 միավոր տեխնիկան աշխատելու է նաև գիշերը, եթե տեղումները շարունակվեն:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնաբերվել է Երևանում մահվան ելքով կրկնակի վրաերթ կատարած ու դեպքի վայրից հեռացած վարորդը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 2-ին, Երեւանի ճանապարհային ոստիկանության, ոստիկանության Մաշտոցի բաժնի...
Սպանության փորձ՝ Կոտայքի մարզում. կրակոցներ են արձակել «Հայաստան» հանրախանութի սեփականատիրոջ որդու մեքենայի ուղղությամբ
Երեկ՝ նոյեմբերի 1-ին, հրազենի գործադրմամբ սպանության փորձ է կատարվել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com...
ՀՐԱՏԱՊ․ Զորամասի զինանոցում հայտնաբերված վիրավոր զինծառայողը մահացել է
04.11.2019թ.՝ ժամը 19:30-ի սահմաններում, N զորամասի զինանոցում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Է...
Մահվան ելքով ավտովթար Արագածոտնի մարզում
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 00:40-ի սահմաններում Mercedes մակնիշի...