ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաթումում անձրևների պատճառով մարդիկ ստիպված են տներից դուրս գալ փչովի նավակներով
Բաթումի փրկարարները հորդառատ անձրևների հետևանքով նախօրեին ստիպված են եղել աշխատել ողջ գիշեր: Այդ մասին հայտարարել է Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների ծառայությունը: Ջրառատ անձրևների պատճառով Մեջինիսցկալի գետը դուրս էր եկել ափերից՝ հեղեղելով քաղաքի ծայրամասի փողոցները:
Կանչերի մեծ մասը եղել է բազմահարկ շենքերի առաջին հարկի բնակիչների կողմից, որոնց բնակարանները ողողվել էին անձրևաջրերով: Ողջ գիշեր փրկարարներն օգնություն են ցուցաբերել բնակչներին՝ ձեռքի տակ ունենալով նաև փչովի նավակներ:
Հորդառատ անձրևների հետևանքով Աջարիայում արձանագրվել է նաև սողանքի երկու դեպք, վնասվել է մեկ կամուրջ:
Զոհերի մասին չի հաղորդվում: Այժմ Աջարիայում չի անձրևում, եղանակը պարզվել է: Առանձին շրջաններում շարունակվում են բնակարաններից ջրահեռացման աշխատանքները:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վրաստանում տուգանում են Հայաստանի տաքսու վարորդներին. տուգանքը կազմում է 30.000 ՀՀ դրամ
auroranews.am-ի լրատվական բաժին զանագահարել է Վրաստանից ժամեր առաջ վերադարձած վարորդը, ով ներկայացրեց իրավիճակն որում հա...
Ձյուն է տեղում Հայաստանի մի շարք մարզերում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 10:26-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհ...
Արա Բաբլոյանը չի բացառում, որ ՄԻԱՎ-ով վարակված երեխան իրենց կենտրոնում վարակված լինի
Արաբկիր բժշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանը չի բացառում, որ ՄԻԱՎ-ով վարակված երեխան իրենց կենտրոնում վարակված լինի:&n...
Ուշադրություն. Լարսը փակ է
Վրաստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ ձյան տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ...