ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի փողոցներում երթ է սկսվել` Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը դեմ

ԱԺ-ի բակում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը դեմ «Կամք» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիան այս պահին վերածվել է երթի Հայաստանի փողոցներով:

 

«Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը հայտարարեց, որ բողոքի ակցիաները շարունակվելու են եւ դրանք չեն լինելու միայն ԱԺ-ի դիմաց. «Տասնյակ հազարավոր քաղաքացիներ պատրաստ են ոտքի կանգնելու եւ Հայաստանի տարբեր քաղաքներում իրականացնել անհնազանդության ակցիաներ: Մենք ասում ենք, որ դրա կարիքը այս պահին չկա, քանի դեռ փաստաթուղթը չի մտել վավերացման:

 

 Իսկ եթե ՀՀ ԱԺ-ն չլսի քաղաքացիների ձայնը եւ դմ գնա նրանց կարծիքին, ապա բողոքի ակցիաներ են լինելու բոլոր քաղաքներում»,-ասաց նա:

 

Չախալյանը հայտարարեց. «Մենք Ստամբուլյան կոնվենցիան կուղարկենք հետ Ստամբուլ»:

 

Տեսանյութը 24news.am-ի: 

 


 

Քաղաքականություն

Պատահարներ