Արսեն Արծրունին «Դրոյի» գործով ցմահ ազատազրկված կիսափակից տեղափոխվել է կիսաբաց ՔԿՀ
Այսօր երկու ցմահ դատապարտյալ կիսափակ ռեժմի քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել են կիսաբաց ռեժիմի հիմնարկ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ով այսօր այցելել էր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։
«Երկու ցմահ դատապարտյալ հենց այս`«Արմավիր» քրեակատարողական հիմնարկից, տեղափոխվել են Սևան քրեակատարողական հիմնարկ: Նրանցից մեկը Արսեն Արծրունին է, մյուսը՝ Աշոտ Մանուկյանը»,-ասաց նախարարը:
Հիշեցնենք, որ Արսեն Արծրունին «Դրոյի» գործով է ցմահ ազատազրկված: Արսեն Արծրունին ազատազրկված է 1994-ի դեկտեմբերից՝ 1996-ի դեկտեմբերի 10-ի Գերագույն դատարանի դատավճռով՝ սպանությունների պատվեր տալու մեղադրանքով: 2003-ին նախագահի կողմից մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: Այս գործով 2 անձ է կրում ցմահ պատիժ:
Իսկ Աշոտ Մանուկյանը 1996 թվականից անազատության մեջ է գտնվում: Նա մեղադրվել է երեք զինծառայողի սպանության համար և գնդակահարության դատապարտվել, սակայն դատավճիռն ի կատար չի ածվել, և 2003 թվականին նրա պատիժը ևս փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վրաստանում տուգանում են Հայաստանի տաքսու վարորդներին. տուգանքը կազմում է 30.000 ՀՀ դրամ
auroranews.am-ի լրատվական բաժին զանագահարել է Վրաստանից ժամեր առաջ վերադարձած վարորդը, ով ներկայացրեց իրավիճակն որում հա...
Ձյուն է տեղում Հայաստանի մի շարք մարզերում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 10:26-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհ...
Արա Բաբլոյանը չի բացառում, որ ՄԻԱՎ-ով վարակված երեխան իրենց կենտրոնում վարակված լինի
Արաբկիր բժշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանը չի բացառում, որ ՄԻԱՎ-ով վարակված երեխան իրենց կենտրոնում վարակված լինի:&n...
Ուշադրություն. Լարսը փակ է
Վրաստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ ձյան տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ...