Քաղաքապետարանը ոչ մի տարաձայնություն չի ունեցել Վիկտոր Մնացականյանի հետ. փոխքաղաքապետ
Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը նշեց, որ քաղաքապետարանը ոչ մի տարաձայնություն չի ունեցել Կենտրոն վարչական շրջանի` հրաժարական ներկայացրած ղեկավար Վիկտոր Մնացականյանի հետ։
Մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի հրաժարականը կապված չէ Միքայել Մինասյանի հետ (նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա)։
Այս մասին այսօր` հոկտեմբերի 29–ին խորհրդարանում լրագրողներին ասաց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։
Փոխքաղաքապետը հիշեցրեց, որ մոտ մեկ տարի այս պաշտոնում աշխատած Մնացականյանը նշել է իր հրաժարականի դրդապատճառները և դրան ավելացնելու գրեթե ոչինչ չկա։ Քաղաքապետարանը նրա հետ ոչ մի տարաձայնություն չի ունեցել, նրա աշխատանքի վերաբերյալ նույնպես դիտողություններ չեն եղել։
«Նա հայտարարեց, որ ուզում է օգտակար լինել իր երկրին և քաղաքին` զբաղվելով մեկ այլ բանով։ Դա նրա որոշումն է։ Կարող եմ ասել, որ նա պրոֆեսիոնալ է և իր պաշտոնում աշխատել է ավելի քան լավ»,–հայտարարեց Սարգսյանը։
Լրագրողները Սարգսյանից հետաքրքրվեցին` կապված չէ՞ արդյոք Մնացականյանի հրաժարականը նրա կնքահոր` Միքայել Մինասյանի` հաճախակի դարձած քաղաքական հայտարարությունների հետ։
«Միքայել Մինասյանի հայտարարությունները ոչ մի կերպ կապված չեն Երևանի քաղաքապետարանի հետ, ուստի, կներեք, բայց նման արտահայտությունները չեմ կարող մեկնաբանել»,-պատասխանեց Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Մնացականյանը դրա հետ կապված հայտարարել է, որ «Մինասյանի սանիկ լինելը խարան չէ»։
Նմանատիպ հոդվածներ
Գնդակոծվել են Տավուշի սահմանամերձ գյուղերը․ ՊՆ
Հոկտեմբերի լույս 30-ի գիշերը ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի հենակետերից խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել...
Ռուսաստանի նախագահը խոստացել է և պահել խոստումը. Փաշինյան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է և պահել խոստումը։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Կոմերսանտին» տվա...
ՊԵԿ նախկին աշխատակիցը մեծ սիրով ընդունել է աշխատանքի վերադառնալու առաջարկը
ՊԵԿ նախկին աշխատակից Հայկ Մարտիրոսյանը մեծ սիրով ընդունել է առաջարկը եւ կվերադառնա համակարգ աշխատանքի: Այս մասին «Հայկակ...
Նիկոլ Փաշինյանը Twitter-ում ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի պատմական քվեարկությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր էջում ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի պատմական քվեարկությունը։ «Ողջունում եմ Միացյ...