Ոստիկանների հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորած քաղաքացին ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են 45-ամյա տղամարդու կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վերջինիս մեղադրանք է առաջադրվել:
Քննությամբ պարզվել է, որ 2019 թվականի հունիսի 17-ին «Արմենիա» ՀԲԿ բուժօգնության տեղափոխված 1973թ-ին ծնված տղամարդը, բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել բժշկական կենտրոնի աշխատակիցների նկատմամբ՝ հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որը զուգորդվել է շտապօգնության վարորդի հետ վիճաբանությամբ:
Նույն օրը 45-ամյա տղամարդուն բժշկական կենտրոնից բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության բաժին, որտեղ վերջինս շարունակել է բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ նրանց հասցեին հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որը նախաքննություն իրականացնելու համար ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Բացի այդ, 2019 թվականին հոկտեմբերի 21-ին, 45-ամյա տղամարդը Երևան քաղաքի Շինարարներ փողոցում գտնվող բանջարեղենի խանութում տեսնելով ոստիկանության աշխատակցին, վերհիշել է նախկինում կատարվածը և անտեսելով ներկա գտնվող անձանց, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել վերջինիս հասցեին:
Նշված դեպքի առթիվ ևս հարուցվել է քրեական գործ: Որոշում է կայացվել նշված քրեական գործերն միացնելու, և նախաքննությունը մեկ վարույթում շարունակելու մասին:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 45-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով /2 դրվագ/: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Փրկարար է մահացել` Վանաձորի հարակից սարերում բռնկված հրդեհի հետևանքով
Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հարակից սարերում բռնկված հրդեհաշիջման ժամանակ ողբերգական դեպք է տեղի ունեցել: Հրդեհաշիջմ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա
Քիչ առաջ Aurora News-ը ահազանգ է ստացել, որ խոշոր և ոբերգական վթար է տեղի է ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա, Ե...
Խոշոր վթար Վրաստանում․ տուժել է ՀՀ 3 քաղաքացի․ ահազանգ
Խոշոր վթար է տեղի ունեցել Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին։ Aurora News զանգահարած քաղաքացին նշեց, որ վթարից տուժել է Հա...
Արտակարգ դեպք. դատավորն ատրճանակը ձեռքին սպառնացել է, որ «սաղին կսպանի»
Երեկ՝ հոկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: Ժամը 16...