Քաղաքականություն

Հայաստանը կարող է մնալ առանց ձայնի իրավունքի ՀԱՊԿ-ում․ Գալուզին

Հայաստանը կարող է մնալ առանց ձայնի իրավունքի ՀԱՊԿ-ում․ Գալուզին
Նոյեմբերի 11-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովում հնարավոր է քննարկման դրվի Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը, ինչի մասին զգուշացրել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ…

Նոյեմբերի 11-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովում հնարավոր է քննարկման դրվի Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը, ինչի մասին զգուշացրել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։


Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտնել է, որ ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում նոյեմբերի 11-ին կարող է արծարծվել Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու թեման։ «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում նա նշել է, որ անդամ երկրներից որևէ մեկի նկատմամբ սահմանափակող միջոցներ կիրառելու վերաբերյալ ցանկացած որոշում բացառապես Հավաքական անվտանգության խորհրդի իրավասության տիրույթում է։


Ավելի վաղ ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել էր, որ Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու համար պահանջվում է համախոհություն (կոնսենսուս)։ Նա նաև ընդգծել էր, որ Հայաստանը պարտավոր է 10% հատկացնել ՀԱՊԿ ընդհանուր բյուջեին, սակայն արդեն երկու տարի է, ինչ չի կատարում իր այդ պարտավորությունները։


Իր հերթին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հիշեցրել էր, որ Հայաստանի նկատմամբ կարող է կիրառվել անդամավճարները չվճարելու վերաբերյալ ՀԱՊԿ հոդվածը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250