ԵՄ պահպանողականների առաջնորդը կոչ է արել Աֆրիկայում միգրանտների վերադարձի կենտրոններ ստեղծել
Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) առաջնորդ Մանֆրեդ Վեբերը կոչ է արել հնարավորինս արագ Աֆրիկայում ստեղծել միգրանտների վերադարձի կենտրոններ։ Նրա հայտարարությունը հաջորդել է հուլիսի վերջին Իսպանիայի ինքնավար Սեուտա քաղաքում տեղի ունեցած իրադարձություններին, երբ տասնյակ հազարավոր անօրինական միգրանտներ փորձել են մուտք գործել իսպանական տարածք։ Այս մասին հայտնում է Politico-ն։
Վեբերի խոսքով՝ Սեուտայի դեպքերը ցույց են տվել, որ հարևան երկրների հետ սերտ համագործակցությունը կարող է արդյունավետ լինել։
«Մարոկկոն անմիջապես հետ ընդունեց մարդկանց։ Ոչ ոքի չհաջողվեց ավելի առաջ շարժվել դեպի Շենգենյան գոտի։ Եվրոպան պետք է արագ Աֆրիկայում վերադարձի կենտրոններ ստեղծի»,- հայտարարել է նա։
ԵԺԿ առաջնորդը պաշտպանել է նաև միգրացիայի հարցերով ԵՄ հանձնակատար Մագնուս Բրունների առաջարկները։ Դրանց համաձայն՝ Եվրամիության անդամ չհանդիսացող երկրներին կարող են առաջարկվել ավելի սերտ առևտրային կապեր, տնտեսական համագործակցություն և օրինական միգրացիայի հնարավորություններ՝ իրենց տարածքում վերադարձի կենտրոններ ստեղծելու համաձայնության դիմաց։
Վեբերի համոզմամբ՝ Եվրոպայում մնալու իրավունք չունեցող միգրանտները պետք է լքեն մայրցամաքը, իսկ նրանց վերադարձը չպետք է կախված լինի ԵՄ առանձին անդամ երկրների քաղաքական կամքից։
Նա նաև դեմ է արտահայտվել ԵՄ ներքին սահմաններին վերահսկողությունը որպես երկարաժամկետ լուծում դիտարկելուն։ Ըստ Վեբերի՝ այն կարող է անհրաժեշտ լինել բացառիկ իրավիճակներում, սակայն չի վերացնում խնդրի հիմնական պատճառները։
«Հետևաբար կարող է լինել միայն մեկ պատասխան՝ Եվրոպայի արտաքին սահմանի ուժեղ և միասնական պաշտպանություն»,- նշել է նա։
Վեբերը Սեուտայում ստեղծված ճգնաժամը, որի հետևանքով, ըստ հրապարակման, մոտ 100 մարդ է զոհվել, կապել է նաև առանձին երկրների միակողմանի որոշումների հետ։ Նրա պնդմամբ՝ Իսպանիայի կառավարության «քաղաքական ազդակներն» անմիջական ազդեցություն են ունեցել միգրացիոն երթուղիների վրա։
Ավելի վաղ Ավստրիայի Եվրոպայի, ինտեգրման և ընտանիքի հարցերով նախարար Կլաուդիա Բաուերը Իսպանիային կոչ էր արել էականորեն ուժեղացնել սահմանների պաշտպանությունը՝ սոցիալական ցանցերում օգոստոսի 15-ին Սեուտա զանգվածային ներխուժման նոր կոչերի ֆոնին։
Նմանատիպ հոդվածներ
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
ՀԷՑ-ը` մինչև կառավարման փոփոխությունը․ ինչ է ցույց տալիս խոշոր հարկատուների ցանկը
Օգոստոսի 3-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի...
Ատեստավորման գործընթաց է, չի հաղթահարում մարդը, պետք է ասենք՝ վերջ, էլ չպետք է աշխատի դպրոցում. վարչապետ
Մոտ 3 200 դիմորդ այս տարվա ընդունելության քննություններին ստացել է անբավարար գնահատական: Գնահատման և թեստավորման կենտրոն...
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանով տարանցիկ կուղարկվի 14 վագոն ցորեն
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տարանցիկ կուղարկվի 14 վագոն ցորեն։Ինչպես հաղորդում է APA-ն, ցորենով բեռնված վագո...