Կլինեն ավելի շատ խորը հարվածներ․ Զելենսկին զգուշացրել է Ռուսաստանին
Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ երկրի զինված ուժերը հասել են հերթական հաջողությանը՝ ավելի քան 2,500 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ռուսական նավթավերամշակման գործարանին հարված հասցնելով։
Նրա փոխանցմամբ՝ Սիբիրում գտնվող Տոբոլսկի այս տարածաշրջանը ևս այժմ հասանելի է ուկրաինական խորը հարվածների համար։ Շնորհակալություն հայտնելով զինվորներին ճշգրտության համար՝ Զելենսկին նշել է, որ նմանատիպ հարվածները շարունակվելու են, որպեսզի Ռուսաստանին և նրա ժողովրդին ցույց տան խաղաղության կարևորությունը։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանում ներքին հարցումները ցույց են տալիս պատերազմի ավարտը ցանկացողների թվի աճ, ինչը պետք է ստիպի Պուտինին, նրա վարչակազմին, ԱԴԾ գործակալներին և ագրեսոր պետության մյուս անդամներին հասկանալ, որ խաղաղությունն այլընտրանք չունի։
Ուկրաինայի նախագահը Telegram-ում գրել է, որ սա Ռուսաստանի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ երկիրը չունի անվտանգ ռազմավարական թիկունք և առաջին անգամ ի վիճակի չէ կռվել առանց Հյուսիսային Կորեայից մատակարարումների։
Նմանատիպ հոդվածներ
Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը պատվիրել է հոգևոր հովվի սպանությունը՝ վրեժխնդրության շարժառիթով
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվող քրեական վար...
Արգամ Աբրահամյանը 2 ամսով կալանավորվեց․ ՔԿ
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվել է: Այդ մասին հայտնեցին ՀՀ քննչական կ...
ԼՂ հայերի վերադարձի իրավունքի մասին խոսույթը չպետք է շարունակել․ Փաշինյան
Խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտություն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» և «Ադրբեջանից հայ փախuտակ...
Հայկական ապրանքների սահմանափակումը խնդիր է նաև ԵԱՏՄ-ի համար. Փաշինյանը ռուսական ԶԼՄ-ներին
Հայաստանի համար այլընտրանքի ձևավորումը երկրի լեգիտիմ իրավունքն է, իսկ ԵԱՏՄ-ում հայկական արտադրանքի սահմանափակումները բաց...