Քաղաքականություն

Թրամփի օրոք ԱՄՆ-ն չեղարկել է ավելի քան 175 հազար օտարերկրացու վիզա

Թրամփի օրոք ԱՄՆ-ն չեղարկել է ավելի քան 175 հազար օտարերկրացու վիզա
ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք օտարերկրացիների ավելի քան 175 հազար վիզայի չեղարկման մասին։ Այս քայլի պատճառ են հանդիսացել հանցավոր արարքները, վիզային…

ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք օտարերկրացիների ավելի քան 175 հազար վիզայի չեղարկման մասին։ Այս քայլի պատճառ են հանդիսացել հանցավոր արարքները, վիզային պահանջների չպահպանումը, խարդախությունները, բռնության կոչերը և ազգային անվտանգությանն ուղղված այլ սպառնալիքները։


Գերատեսչության հրապարակած տեղեկանքի համաձայն՝ չեղարկված վիզաների հիմնական մասը կապված է իրավախախտումների, ինչպես նաև իրավապահների կողմից իրականացված ձերբակալությունների հետ։ Վիզաներից զրկելու առանցքային պատճառներից են հարձակումները, ալկոհոլի ազդեցության տակ ղեկին գտնվելը, գողությունները և թմրանյութերի հետ կապված հանցագործությունները։


Ցանկում ընդգրկված են նաև ավտոմեքենայի վտանգավոր վարման, սեռական բռնության, երեխաների հանդեպ դաժանության, խարդախության և ֆինանսական միջոցների վատնման դեպքերը։


«Չեղարկումները Պետքարտուղարության շարունակական ստուգումների արդյունքն են. դրանք երաշխավորում են, որ վիզա ունեցողները պահպանում են դրանց պայմանները և վտանգի չեն ենթարկում ամերիկացիներին»,- նշված է հայտարարության մեջ։


Արտաքին քաղաքական գերատեսչությունում շեշտել են, որ Թրամփի վարչակազմը հետևողականորեն շարունակելու է բացահայտել ու քննել այն դեպքերը, երբ օտարերկրյա քաղաքացիները, իշխանությունների գնահատմամբ, սպառնալիք են ստեղծում ԱՄՆ անվտանգության համար։


«ԱՄՆ վիզան արտոնություն է, ոչ թե իրավունք»,- ընդգծել են Պետքարտուղարությունում՝ հավելելով, որ կառույցը կշարունակի կիրառել բոլոր առկա լիազորությունները՝ այդ արտոնությունը չարաշահող անձանց վիզաները չեղարկելու համար։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250