ԱՄՆ-ն պատժամիջոցներից մոլուցքային կախվածություն ունի․ Իրանի ԱԳՆ
Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Էսմայիլ Բաղային Միացյալ Նահանգներին մեղադրել է պատժամիջոցներից «կախվածություն» ունենալու մեջ։
Նա նշել է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարը հպարտանում է տնտեսական սահմանափակումներով Իրանին «խեղդելու» հաջողությամբ։ Ըստ Բաղայիի՝ նման հայտարարությունները, բացի ցուցադրական լինելուց, վկայում են պատժամիջոցներից Վաշինգտոնի մոլուցքային կախվածության մասին։ Իրանցի դիվանագետի պնդմամբ՝ դիվանագիտություն իրականացնելու անկարողության դեպքում ԱՄՆ-ն դիմում է պատժամիջոցների, իսկ դրանց ձախողման պարագայում պարզապես ավելացնում է դրանց չափաբաժինը։ Նա ընդգծել է, որ սա ոչ թե քաղաքականություն է, այլ մտածելու կարողությանը փոխարինած սովորություն ու վտանգավոր կախվածություն։
Բաղային հավելել է, որ Իրանը տասնամյակների ընթացքում ապացուցել է, որ նման ծեծված կարգախոսներով հնարավոր չէ իրեն խեղդել։ Նրա խոսքով՝ իրական վտանգն այն է, որ ամերիկացի քաղաքական գործիչները, կառչած մնալով այդ վատ սովորությունից, ի վերջո կզրկվեն իրենց իսկ հրահրած ճգնաժամից նվազ նվաստացուցիչ ելք գտնելու վերջին հնարավորությունից։
Նմանատիպ հոդվածներ
Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը պատվիրել է հոգևոր հովվի սպանությունը՝ վրեժխնդրության շարժառիթով
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվող քրեական վար...
Արգամ Աբրահամյանը 2 ամսով կալանավորվեց․ ՔԿ
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվել է: Այդ մասին հայտնեցին ՀՀ քննչական կ...
ԼՂ հայերի վերադարձի իրավունքի մասին խոսույթը չպետք է շարունակել․ Փաշինյան
Խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտություն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» և «Ադրբեջանից հայ փախuտակ...
Հայկական ապրանքների սահմանափակումը խնդիր է նաև ԵԱՏՄ-ի համար. Փաշինյանը ռուսական ԶԼՄ-ներին
Հայաստանի համար այլընտրանքի ձևավորումը երկրի լեգիտիմ իրավունքն է, իսկ ԵԱՏՄ-ում հայկական արտադրանքի սահմանափակումները բաց...