Քաղաքականություն

Ավելի քան 60 հազար մերձդնեստրցի դիմել է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար

Ավելի քան 60 հազար մերձդնեստրցի դիմել է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար
Քիշնևի վերահսկողությունից դուրս գտնվող Դնեստրի ձախ ափի ավելի քան 60 հազար բնակիչ դիմել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստանալու նպատակով՝ պարզեցված կարգով։Այս տեղեկությունը հայտնել է…

Քիշնևի վերահսկողությունից դուրս գտնվող Դնեստրի ձախ ափի ավելի քան 60 հազար բնակիչ դիմել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստանալու նպատակով՝ պարզեցված կարգով։


Այս տեղեկությունը հայտնել է չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության ղեկավար Վադիմ Կրասնոսելսկին։


Մայիսի կեսերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանագրով պարզեցվել էր Մերձդնեստրի բնակիչներին ՌԴ քաղաքացիություն շնորհելու ընթացակարգը։ Ըստ այդ փաստաթղթի՝ տարածաշրջանի բոլոր չափահաս բնակիչները հնարավորություն ունեն դիմելու ՌԴ քաղաքացիություն ստանալու համար՝ առանց մի շարք լրացուցիչ պահանջներ կատարելու, ինչպիսիք են ռուսաց լեզվի կամ Ռուսաստանի պատմության քննություններ հանձնելը։ Բացի այդ, ռուսական անձնագրեր են հատկացվում նաև Մերձդնեստրի ծնողազուրկ երեխաներին՝ իրենց խնամակալների ներկայացրած դիմումների համաձայն։


Նմանօրինակ հրամանագիր Պուտինը ստորագրել էր նաև 2019 թվականին՝ դրանով պարզեցնելով Ուկրաինայի արևելյան հատվածի՝ ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական հանրապետությունների բնակիչներին ՌԴ քաղաքացիություն տրամադրելու գործընթացը։


Մերձդնեստրը գտնվում է Դնեստրի ձախ ափին և հանդիսանում է Մոլդովայի մաս։ Այն իր անկախությունն է հռչակել 1990 թվականին, սակայն չի ճանաչվել ՄԱԿ-ի անդամ որևէ պետության կողմից։ Տարածաշրջանում տեղակայված է ռուսական զորքերի օպերատիվ խումբը։ Ինքնահռչակ հանրապետության բնակչությունը կազմում է շուրջ 470 հազար մարդ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250